Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. 24news

9 Հոկտեմբերի, 2026

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հայտնում է 24news-ը: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ի փոխանցեց, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չտրամադրեց, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները.

«Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասաց Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։

Հարակից գյուղերից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։

24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանից։ Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղյակ չէ, և ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին։

Լեհվազ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի դեպքի մասին՝ առաջարկելով այն ճշտել իրավապահ մարմիններից։

Նմանատիպ նյութեր

«Ալիևը գործնական քայլերով միացավ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային». Սևակ Խաչատրյան

«Ալիևը գործնական քայլերով միացավ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող փաշինյանական կամպանիային». Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է. «Երեկվանից համացանցում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Արցախում քանդել Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը և ողջ ընթացքում հորթի հրճվանքով ցույց են տալիս իրենց տնաքանդ...

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ գերիներին. բանաձև

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ գերիներին. բանաձև

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ «Եվրոպական...

7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am

7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների հարցն արդեն լուծել են: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր որևէ ուժի ներկայացուցիչ հանձնաժողովում ընդգրկված չէ, երկու...

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման մասին տեղեկությունները. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման մասին տեղեկությունները. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման և նրանց փնտրելու մասին տեղեկությունները։ Գրում է «Փաստինֆո»-ն: Դեպքի մասին հայտնել է «24 News» լրատվականը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։...

ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացվեն առևտրային խոչընդոտները. Պուտին

ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացվեն առևտրային խոչընդոտները. Պուտին

Անցյալ տարի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նախագահը մասնակցում է ԱՊՀ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպմանը։ Այս պահի դրությամբ՝ հիմնական...