ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման և նրանց փնտրելու մասին տեղեկությունները։ Գրում է «Փաստինֆո»-ն:
Դեպքի մասին հայտնել է «24 News» լրատվականը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։
«Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:
Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, մինչդեռ հարցը վերաբերում է հանրային հետաքրքրության ու բոլորիս անվտանգությանը վերաբերող թեմային, որի վերաբերյալ ԱԱԾ-ն պարտավոր է անհապաղ հանդես գալ հայտարարությամբ՝ առանց սպաելու հարցումների, առավել եւս գրավոր, որին պատասխանելը տեւում է ամիսներ։






