Թnւրք լրագրողները Հայաստան են ժամանել ՀՀ բյուջեի հաշվին

12 Մարտի, 2025

 

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել թուրքական տասը լրատվամիջոց:

«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպե՞ս են դիմել, Ծառուկյանն ասել է. «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների: Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»:

Նա նշել է, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ:

Հարցին էլ՝ ո՞ւմ դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել՝ Գոռ Ծառուկյանը պատասխանել է, որ բոլորը եկել են:

«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...