Ինչո՞ւ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը չի գործել ըստ ՀՀ Սահմանադրության և չի հայտարարել արտակարգ դրություն․ Հակոբ Բադալյան

14 Նոյեմբերի, 2026

ՀԱՊԿ մասին բոլոր պատկերացումները փլուզվեցին՝ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք եւ ՀԱՊԿ-ը ձայն չհանեց․ Եվրոպայում ասում է Նիկոլ Փաշինյանը, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հայաստանում դա լսում են և նրա ընտրազանգվածի մի մասը թերեւս խորապես հավատացած է այդ արտահայտության ճշմարտացիության եւ իրավացիության հարցում։ Եվ լսարանը թերեւս չի էլ մտածում մի պարզ հարց հղել Նիկոլ Փաշինյանին․ եթե 2022 թվականի սեպտեմբերի 13–14–ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գործել ըստ ՀՀ Սահմանադրության եւ չի հայտարարել արտակարգ դրություն՝ հարցը տանելով խորհրդարան։ Մի բան, որ նա արել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի, բայց ոչ ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» սահմանի վրա։

Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել է արտակարգ դրություն եւ այն ուժի մեջ պահել պատերազմի դադարից ամիսներ անց էլ, իսկ ահա սեպտեմբերի 13–14–ին նա չի հայտարարել արտակարգ դրություն։

ՀԱՊԿ թեման սպառող նրա ընտրազանգվածը, նաեւ բազմաթիվ լրագրողներ, պետք է նրան կամ նրա իշխանության ներկայացուցիչներին տան այդ պարզ հարցը՝ ինչո՞ւ չի կատարվել Հայաստանի Սահմանադրության պարզ ու տրամաբանական պահանջը եւ չի հայտարարվել արտակարգ դրություն։

Իսկ, թե ինչո՞ւ է դա տրամաբանական սահմանում՝ Սահմանադրության այդ կետը, նույնպես պարզ է։ Եթե կա ագրեսիա պետության դեմ, ապա կիրառվում է արտակարգ դրության ռեժիմ, որպեսզի պետությունը գործի ագրեսիան կանգնեցնելու եւ հետ մղելու առավելագույն օպտիմալ ռեժիմով։ Այդպիսով, եթե Հայաստանը չի արել իրենից հասանելիքը, չի կատարել Սահմանադրության կարգը, ինչպե՞ս է ակնկալել, որ իրենից հասանելիքը անելու է ՀԱՊԿ-ը։

Ընդգծեմ, առնվազն պրիմիտիվիզմ է սա դիտարկել ՀԱՊԿ պաշտպանություն։ Սա տրամաբանության, ու նաեւ Հայաստանի քաղաքացիների տեղեկատվական անվտանգության պաշտպանություն է․ թույլ չտալ, որ քաղաքացին ենթարկվի քարոզչական մանիպուլյացիայի։

Որովհետեւ, քարոզչական այդպիսի մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը տեղեկատվական անվտանգության իմաստով դառնում է մերկ։

Ես փորձում եմ Հայաստանի հանրությանն այդ առումով պաշտպանեմ տվյալ մերկությունից»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր է  ուղղել TRIPP նախագծի վերաբերյալ։ Ստացված պատասխանի առնչությամբ Ղահրամանյանը նշել է հետևյալը․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 տուժածներից երկուսն անչափահասներ են

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ վստահաբար հեռահար` ռազմավարական, որոշում էր, հիմնված հաշվարկների վրա։ Ընդհանրապես` ԵՄ-ն հիմնականում...

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հիշողությանս զոռ տալով՝ փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը՝ 1) Արշակ Սրբազան (մասնակցել եմ) 2) Միքայել Սրբազան 3) Բագրատ Սրբազան 4) Ստեփանակերտի...

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությունները, գրում է «Փաստինֆո»-ն հավելելով, որ ԲԴԽ-ից նշել են, որ միջնորդությունները քննվում են։...