Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»

30 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ «անհարմար» հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում: Պարբերաբար ցնցումներից ու տհաճ տեսարաններից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցների կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ-բզիկ անելու։

Բանն այն է, որ ներքին օգտագործման բոլոր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի, հաշվարկները հուշում են, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ: Սրա արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ամենօրյա ռեժիմով «պատերին է տալիս» թիմակիցներին, թե՝ որևէ մեկդ գործ չեք անում, ամբողջը թողել եք իմ վրա, նույնիսկ մարդաքանակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին: Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ վարի է գնալու. «Բոլորիդ հետս տանելու եմ»: Ըստ տեղեկությունների, նաև զգուշացրել է, թե «ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա «պայմանավորվել» Քոչարյանի կամ «կալուգացու» հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...