«Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի բառով է կոչվում՝ հազար ներողություն, դա տգիտությունն է։
Մենք պետք է տգիտությունից դուրս գանք, որովհետև, այդ թվում՝ պետություն հասկացության չիմացության տգիտությունից պետք է դուրս գանք և այլն, և այդպես շարունակ։
Եվ մենք գնում ենք։ Այո՛, փոխվում է ընկալումը, այդ թվում՝ շատ բանի ընկալում է փոխվում, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի ընկալումն է փոխվել։ Ինչո՞ւ է փոխվել Ղարաբաղի հարցի ընկալումը։ Իրականությունից, իրականությանը բախվելուց, իրականության հետ առերեսվելուց։
Այդ թվում՝ զրոյական կետից, այո՛։ Այդ թվում, որովհետև եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






