«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է։
Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է․ նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, և որևէ մեկը Հայաստանի ներքին կյանքին և երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




