«Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոցներ և ապազգային իշխանությանը հեռացնել: Ո՞վ էր անում, ասեք անուն: Հիմա էլ հիշեցնեմ՝ ասեք անուն-ազգանունը, հետո ասեք՝ բա սքրինշոթը ինչո՞ւ չես բերել հետդ: Երկրորդ, Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու: Ովքեր դեռ խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում, որովհետև 2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 19 թվին, 20 թվին ընդհանրապես, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին: Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ: Հայաստանի տնտեսությունն աճել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






