Թավշուկները սիրում են մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին». Հայկ Դեմոյան

30 Սեպտեմբերի, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանեք Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները ու տակը բովանդակություն չի մնա: Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը:

Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»: Ասենք նախկին կամ ներկա նախարարներ, մարզիկների աշխատանքի ու տառապանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները պարտադիր պետք է սեփականաշնորհեն, երբ իրենց արածն ընդամենը հարկատուների փողով իրականացրած աջակցություն է, ոչ ավելի: 

Ի՞նչ բարոյականությամբ ես քեզ իրավունք վերապահում փիառվել, երբ տապալել ես հայկական ֆուտբոլը, մերժել ես շախմատի ոլորտում հայկական հաջողությունները՝ դրանց մասին չհիշատակելով անգամ դպրոցական դասագրքերում: Հիմա էլ շախմատը քիչ քիչ փոխարինում են ծանրամարտով:

Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի՛ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանում իշխանությունը իրականացնում է ընտրողական արդարադատություն․ Զարուհի Փոստանջյանի բայց նամակը

Հայաստանում իշխանությունը իրականացնում է ընտրողական արդարադատություն․ Զարուհի Փոստանջյանի բայց նամակը

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է բայց նամակ, որում նշված է․ «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպաին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության...

Երասխ գյուղի մոտ բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Երասխ գյուղի մոտ բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին,...

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը փաստաթղթեր է հրապարակել՝ առնչվող իր պաշտպանյալի գործին։ Փաստաբանը հայտարարել է. «Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ...

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել իրենցից, հաղորդում է «Փաստինֆո»-ն։ Մասնավորապես, Լուսինե...

Սկանդալային նամակագրություն՝ 134 դպրոցից. «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ «Իշխանություն»

Սկանդալային նամակագրություն՝ 134 դպրոցից. «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ «Իշխանություն»

«Իշխանություն»-ը գրում է, որ  լրատվականի տրամադրության տակ են հայտնվել Երևանի թիվ 134 դպրոցի 9-րդ դասարանի ծնողական չատի նամակագրությունները, որոնք վկայում են, որ տարիներ շարունակ ծնողներից պարբերաբար դրամահավաքներ են իրականացվել։ Հավաքված գումարներով, ըստ...