Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար. Դեմոյան

20 Հունվարի, 2026

«Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել»,-գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

Հիշեցնենք՝ նա երեկ հայտնել էր, որ իր երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:

Դեմոյանն այսօր գրել է. «Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ:

Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը.

Հայաստանի ազգային արխիվ

Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պետական պատկերասրահ

Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Գրականության և արվեստի թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի

Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի

Գյումրի քաղաքի պատմության թանգարան

Իմ կյանքի այս դրվագի մասին, որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում և ով եմ ես:

Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից:

Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար:

Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին` ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին…

Լավ մնացեք»։

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...