Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

22 Հոկտեմբերի, 2026

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասացին կոմիտեից։

Նմանատիպ նյութեր

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....