Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան

7 Մայիսի, 2026

Աբովյան փողոցի այս պատմական շենքը, որը պատկանել է հայտնի հասարակական գործիչ, բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին, բացառիկ է իր ճարտարապետությամբ և պահպանվում է պետության կողմից: Այն արտ նուվո ոճի միակ պահպանված ճարտարապետական հուշարձանն է Երևանում:

Օրեր առաջ շենքի ճակատի սրբատաշ քարերը ավազաշթային եղանակով մաքրելու հետևանքով շենքի ճարտարապետական տեսքը զգալիորեն խաթարվել է, որի արդյունքում սրբատաշ քարերը դարձել են ծակոտկեն, մակերեսը՝ ոչ հարթ: Այդպիսի անպատասխանատու ու անվերահսկելի ինքնագործության արդյունքում, տարիներ անց ծակոտկեն քարերը արևի, քամու ու անձրևաջրերի ներգործությամբ կքայքայվեն ամբողջությամբ, գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում։

«2019 թվականին ու օրեր առաջ տողերիս հեղինակի արված երկու լուսանկարների համեմատությունը լավագույն վկայությունն է այն բանի, որ ԿԳՄՍ նախարարության անպատասխանատու ու հանցավոր գործելաոճի արդյունքում ևս մեկ հուշարձան է խեղվում մեր օրերում: Անկախ այն բանից, թե ում սեփականությունն է հանդիսանում այս կամ այն պատմական շենքը, ցանկացած ներգործություն, լինի դա մաքրման կամ վերանորոգման նպատակով, ՊԱՐՏԱԴԻՐ կերպով պետք է վերահսկվի վերոնշյալ նախարարության կողմից:

ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Այս ձևակերպումը ԿԳՄՍ-ի համար չի:

Ավաղ, սա միակ դեպքը չի: Նույն բախտին են արժանացել Բուզանդի 38 հասցեում գտնվող պատմական շենքը և Արամի փողոցում գտնվող երևանցի գործարար Ֆադեյ Թադևոսյանի առանձնատան ճակատը (ԳԱԱ փիլիսոփայության ու սոցիոլոգիայի նախկին մասնաշենքը):

Անզեն աչքով նկատելի է, որ այս շենքերի ճակատների սրբատաշ մակերեսները ավազաշթային եղանակով մաքրելու արդյունքում վնասվել են՝ սրբատաշ քարերը վերածելով ծակոտկենի:

Աշխարհում գոյություն ունեն հուշարձանների ավելի քաղաքակիրթ ու մասնագիտական համապատասխան մշակումների վրա արվող մաքրման եղանակներ, այլ ոչ թե նման բարբարոսություն:

Խստիվ պետք է արգելել հուշարձան-շենքերը այս եղանակով “մաքրելու” աշխատաոճը՝ վերահսկողություն սահմանելով սեփականատերերի կողմից պետական պահպանության տակ գտնվող շենքերն այս կերպ խեղելու կամայական որոշումները:

Չնայած, ու՞մ ենք ինչ ասում…»,-գրել է Հայկ Դեմոյանը։

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...