Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

21 Սեպտեմբերի, 2026

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը

Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի անցած 35 տարիների անցած ուղին ոգևորելու ու խնկարկելու ոչ մի առիթ չի թողել: 35 տարի անց լոկ պետք է արձանագրենք պետականության մահը, որն ամփոփվեց մի ճիվաղի ծնունդով: Այդ ճիվաղին ծնել, սնել, մեծացրել ու իշխանության են բերել բոլորը, իշխանավորից սկսած մինչև տգետ ու անբարո քաղքենին ու գյուղացին, ուսյալ մտավորականն ու լռությամբ համակերպվող ՀՀ քաղաքացին: Նա ԲՈԼՈՐԻՍ հրեշն ու ճիվաղն է, ով փորձում է նմանակել բոլոր նրանց, ովքեր ծնել, սնել ու մինչ օրս էլ երկրպագում են երկրի հակառակ կողմից հայտնված իր ճիվաղային էությունը: 

Սպանված պետականության դիակի վրա գարշահոտ դիակակեր որդերի նման շատացան նաև ճիվաղին սպասարկող կուսակցական էգերն ու որձերը, ովքեր բարոյականություն կոչվածը փոխարինել են բարձր աշխատավարձով ու դիվանագիտական անձնագրով ու մեծագուն հաճույքով հանրայնացնում են անբարոյականության վրա խարսխված իրենց տգիտությունը: Ստեղծված միջավայրի ողջ գարշահոտությունն ու գաղջն ապահովում է «արդարադատության համակարգ» կոչվածը, որի յուրաքանչյուր միավորն ընդամենը նոր ցեղասպանություն իրականացնելու ու հիմնավորելու գործիք է, նախորդ դարում պատուհասած արհավիրքի թրքահաճո ժխտումը, հարյուր հազարավոր զոհերի ու բազում տառապանքների միջով անցած վերապրողների հիշատակի անարգումն անպատիժ իրականացնելու միջոց:

Այս բոլորի մեջ ամենավտանգավորները տարբեր դիմակների տակ թաքնված ուսյալ գործակալ-գործակատարներն են, ովքեր ամեն օր ջանասիրաբար փորձում են ավելացնել ու բազմացնել ճիվաղների քանակը՝ մոլորեցնելու ու ապակողմնորոշելու բազում հնարքներ կիրառելով:

Դրսում ու ներսում լավ հաշվարկել էին հնուց անտի ազգիս մեջ դրամասիրության ու ընչաքաղցության հանդեպ եղած դարավոր թուլությունը և հեշտորեն կարողացան մեր բառարաններից ու մտքերից մաքրել «դավաճանություն» հասկացությունը, այն վերածելով սովորական ու ամենօրյա գործողության ու կենսակերպի: Հակապետական գործողությունը, պետական դավաճանությունը, ցեղասպանության ժխտումն ու նոր ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն ունենալու ինքնախոստովանանքն արդեն դատապարտելի չեն, քանի որ դրանց հիմնավորում գտնելու եղանակները ևս մշակված են. դրանք հիմնավորելու համար կգտնվեն դատավորներ ու դատախազներ, ովքեր օրենքի տառին համաձայն կհիմնավորն ամեն հանցանք, որ թղթով ամեն ինչ ճիշտ լինի: 

Այսօր դևերն ու ճիվաղները հավաքվելու են հերթական խրախճանքի, պետականության դիակի ու հանուն պետականության իրենց կյանքը զոհած երանելիների գերեզմանների վրա: Այսօր հերոսների հիշատակի խնկարկման օր չէ, քանզի խրախճանքի հասույթը մեջ-մեջ անելու հաշիվներն ավելի կարևոր արարողակարգային ծիսակարգեր կան: Թալանի փառատոնների մեկնարկն ու դրա հիմնավորումներն արդեն հնչեցվել են նախարարի շուրթերով…

Այսօր պետականության ու անկախության օր չէ, այսօր ԶԱՏՎԵԼՈՒ օր է: Այսoր ողջը, գիտակիցն ու բարոյականը պետք է զատվեն նրանցից, ովքեր վերջին ութ տարվա ընթացքում չցանկացան զատվել ու մերժել սուտը, կեղծիքն ու հանցավոր անբարոյականությունը: Այսօր մաքրագործվելու ու անգիտակից քաղաքացիներ հանդիսանալու մեղքերի արդյունքում «թավշյա» հրեշներ ծնելու դիմաց ապաշխարհելու օր է:

Քրիստոնեաբար զատվենք հանուն շահի, դատարկ ինքնահաստատման ու ընչաքաղցության դիմաց ամեն ինչ ուրացող ու վաճառող անբարոներից, անմեղսունակներից, տգետներից ու հավատավոր դավաճաններից: Հազարավոր մոլորյալներ այս ութ տարիների ընթացքում դարձի եկան ու չտրվեցին ճիվաղների դիվային քարոզչությանն ու անբարո քարոզիչների խարդավանքներին:

Այսօր, ճիվաղների թագավորությունից զատվելով, մեկընդմիշտ պետք է փակենք 35 տարվա գարշահոտությամբ ու խավարով լցված սենյակի դուռը ու հենց այդ սենյակում պետք է թողնենք բոլոր ճիվաղներին՝ իրենց իսկ ստեղծած գարշահոտությունն ու խավարը վայելելու համար: 

35 տարվա աղբը, մեղքերն ու հանցանքները մաքրելու ժամանակն է… Անասելի դժվար է լինելու, համարյա անկարելի, բայց պարտավոր ենք ապրել ու գործել ՀԱՆՈՒՆ այն սերունդների, ովքեր տառապեցին ու զոհաբերեցին ամենաթանկը ու հանուն նրանց, ովքեր հետայսու կվայելեն իսկական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու հնարավորությունը»:

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...