Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ ՀՀ ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է»,- ասել է Աղասանդյանը:
Նա ընդգծել է, որ առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների ապահովմանը:





