Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։
«Սակայն քանի դեռ ՆԱՏՕ-ն գործնականում չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից, այս ոլորտում որևէ երկխոսություն վերակենդանացնելու փորձերը, կանխատեսելիորեն, կձախողվեն»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեում՝ «Տարածաշրջանային զինաթափում և անվտանգություն» թեմայով քննարկման ընթացքում։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել արևմտյան երկրների հետ զինաթափման և անվտանգության ոլորտներում կառուցողական աշխատանքին՝ պայմանով, որ արևմտյան երկրները սկսեն հետևել հավասարության, փոխադարձ հարգանքի, հիմնավոր մտահոգությունների հաշվառման և ռազմական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի օրինական կարիքների ճանաչման սկզբունքներին։






