Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա. աղմուկ է բարձրացել․ «Հրապարակ»

21 Մայիսի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից:

Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...