Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։

Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։

Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։ Օգոստոսին մամուլում հրապարակումներ եղան նաև մարզպետների լիազորությունների կրճատման և նոր համակարգի ձևավորման հնարավորության մասին։ Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։

Վահրամ Խաչատրյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին ընտրվել Նորապատ համայնքի ղեկավար։ 2018 թվականի՝ իշխանափոխության օրերին նա հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀԿ-ից։ Հետագայում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2021 թվականին Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նա ընտրվեց Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ՝ նշանակվեց Արմավիրի մարզպետ։

Վահրամ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներն ուղեկցվել են նաև քննադատական հրապարակումներով։

2026 թվականի ապրիլին մամուլում հրապարակումներ եղան Արմավիրի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աշխատակիցների քաղաքական նախընտրությունների վերաբերյալ ցուցակներ պահանջելու և հնարավոր ճնշումների մասին։

Մարզպետի շուրջ մեկ այլ քննադատության առիթ դարձան նաև մարզի դպրոցներում «փառքի անկյունները» հեռացնելու գործընթացի մասին հրապարակումները։

Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ Վահրամ Խաչատրյանը փորձել էր Արմավիր համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Ռազմիկ Այվազյանին համոզել՝ չառաջադրվել նրա՝ նոր զորակոչված որդուն վերաբերող հանգամանքը հիշատակելով։ Մարզպետը հերքել է այդ պնդումը և հայտարարել, որ դատի կտա Դանիել Իոաննիսյանին։

Այս ամենի համատեքստում Խաչատրյանի հնարավոր վերադարձը համայնքային կառավարման համակարգ հարց է առաջացնում՝ արդյոք Մեծամորը նրա համար կրկին քաղաքական հենակետ դառնալու հնարավորություն է, թե՞ մարզպետի պաշտոնից հետո պարզապես կառավարման ավելի հարմար հարթակ։

2026 թվականի ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Վահրամ Խաչատրյանի ունեցվածքը։ Որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex տեսակի ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

Այսպիսով, նախկին ՀՀԿ-ականը հիմա էլ դարձել է հավատարիմ ՔՊ-ական ու կարիերան շարունակում է նախկին, մերժված բարքերով։ Եվ ՔՊ-ն դա ողջունում և խրախուսում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...