Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»

17 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ և Վահե Ղալումյանները ջանք չեն խնայում, որպեսզի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում Իջևանի համայնքապետի պաշտոնը կրկին զբաղեցնի ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանը։

Իջևանում նախընտրական պայքարը թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու նրա եղբայրը՝ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը, այս օրերին ակտիվորեն ներգրավված են նախընտրական գործընթացներում՝ փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակն ու պահպանել իշխանության դիրքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքում։

Մեր տեղեկություններով՝ Ղալումյան եղբայրները տարբեր քայլեր են ձեռնարկում, որպեսզի իրենց նախընտրած թեկնածուն՝ գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, վերընտրվի։ Այս օրերին ակտիվացել են հանդիպումները իջևանցիների հետ, և իշխանական թիմը փորձում է առավելագույնս օգտագործել նախընտրական ժամանակահատվածը՝ բնակիչների աջակցությունը ստանալու համար։

Իջևանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, իսկ մրցակից քաղաքական ուժի՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։

Ո՞վ է Արթուր Ճաղարյանը և ի՞նչ կապ ունի Ղալումյանների հետ․

Արթուր Ճաղարյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 4-ին՝ Իջևանում։ Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է։ Տարիներ շարունակ աշխատել է Կադաստրի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, իսկ 2015-2021 թվականներին եղել է Իջևանի համայնքի ղեկավարի տեղակալ։ 2021 թվականի ապրիլին նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն տարվա ընտրություններից հետո ընտրվել համայնքապետ։

Ճաղարյանի և Ղալումյանների կապերի մասին մամուլը գրել է դեռևս 2021 թվականին՝ նախորդ ՏԻՄ ընտրություններից առաջ։ Այդ ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ճաղարյանը մտերիմ հարաբերություններ ունի Հայկ և Վահե Ղալումյանների հետ, և, որ վերջիններիս աջակցությամբ է նրա թեկնածությունը ներկայացվել իշխանություններին։

Այսպիսով, Ճաղարյանի և Ղալումյանների քաղաքական մտերմության մասին տեղեկությունները նոր չեն․ դրանց մասին մամուլում հրապարակումներ եղել են դեռևս նրա՝ համայնքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընտրություններին Ղալումյանների համար կարևոր է ոչ միայն Արթուր Ճաղարյանի վերընտրությունը, այլև Իջևանում ՔՊ-ի իշխանության պահպանումը։ Այդ նպատակով, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանական շրջանակներն ակտիվացրել են քարոզչական աշխատանքները և հանդիպումները բնակիչների հետ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 17. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

«Սիրելի՛ գյումրեցիներ, Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց...

Ղրղզստանի նախագահը Հայաստանում է

Ղրղզստանի նախագահը Հայաստանում է

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր առավոտյան այցելել է Հայաստանի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեում։ Նրան դիմավորել է Փաշինյանը։ Ղրղզստանի նախագահի պատվին նստավայրի մոտ պատվո պահակ են կանգնեցրել և կարմիր գորգ...

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել ․ «Հրապարակ»

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են,...

«Պատրաստվեք պատերազմի»․ Սուրեն Սարգսյանը՝ Իրանի հայտարարության մասին

«Պատրաստվեք պատերազմի»․ Սուրեն Սարգսյանը՝ Իրանի հայտարարության մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին։ Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։ Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես, որպես հաշվարկված...

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ,...