Փաշինյանը՝ օրենքից դուրս․ «Կարճ ասած»

24 Հոկտեմբերի, 2025

Ինչու եմ այս լուսանկարները դրել այսօր էկրանին։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին փողոցի որ հատվածում ուզում՝ պառկում էր, ու ոստիկանները շատ սիրահոժար էին։ Էնքան լավ էին տրամադրված ակցիաների մասնակիցների նկատմամբ, ընդգծված դրական՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ քթից անգամ արյուն չէր գալիս։ Հիշում ե՞ք էն հայտնի հեղափոխական բինտը, որ կապել էր ձեռքին, մի քիչ իբր արյուն էր դուրս տվել․ էդքան իր կոտորեց, որ վնասվածք ստանա գոնե, մի ոստիկան մի հարված տա, արյուն հանի, չստացվեց։ Ստիպված Նիկոլը ինքնավնասում արեց փշալարերի վրա։ Էս մյուս լուսանկարը հայտնի ռադիոի դռան կոտրելն է։ Դե թող հիմա մեկը ակցիա անի էն մեթոդներով, ինչ մեթոդներով Նիկոլենք արել են 2018-ին։ Չեմ ասում ռազմավարական օբյեկտի դուռ ջարդի ու ներխուժի․ թող պառկի հասարակական տրանսպորտի տակ, թող ոստիկանին դիմի էն բառապաշարով, ինչ Նիկոլը 2018-ին էր անում, թող Նիկոլին դիմի էն բառապաշարով, ինչ նա էր դիմում երկրի ղեկավարությանը ու տեսեք ինչ կկատարվի։ Մի քանի օր առաջ բողոքի մի թեթև ակցիա է եղել, ու մի 30 հոգու ձերբակալել են, մի 15-ին կալանավորել են։ Գյումրու այդ իրադարձությունների ժամանակ, երբ ընդամենը մարդիկ հավաքվել էին սատարելու իրենց քաղաքապետին, ում ձերբակալում են ընդդիմադիր լինելու համար, այդ ակցիայի ժամանակ այնքան մարդ էին բռնել, որ ձերբակալվածների պահման վայրում տեղ չկար, Գյումրուց տանում էին Ալավերդու բաժին։ Նիկոլն էլ է եղել ընդդմադիր, գուցե սխալ եմ ձևակերպում՝ փողով, ֆինանսական աջակցությամբ ընդդիմադիր աշխատող, նրան փռել են ասֆալտի՞ն։ Մեկ օրում երկու փաստաբան են բռնում, ասֆալտին փռելով։

Քաղբանտարկյալներին նվիրված հանրահավաք է, ասում են՝ իշխանությունը մարդիկ է դրել, որ գնան ստուգեն, թե ՀԷՑ-ւից ով է մասնակցել, որ գործից հանեն, քրգործ հարուցեն՝ որպես պարտադրելով հավաքի բերում, ասում են գնում-հարցնում են ով է միտինգին մասնակցել, ինչու է մասնակցել։ Երեկ լրագրողը ֆիքսում է կադրեր, որ Վաղարշապատում ՔՊ թեկնածուի հետ քարոզարշավ է անում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը։ Եթե դա քարոզարշավ աներ այլ՝ ընդդիմադիր թեկնածուի համար, րոպեներ անց Մասիս Մելքոնյանը կպեչատեր կալանքի որոշումը։

Կարդացի՝ գյուղաբնակներին այցելում ու պահանջում են, համոզում են չմասնակցել ընդդիմադիրների հետ հանդիպման, սպառնում են պատժել, միամիտ մարդիկ են, վախենում են։ Լավ, «Ժողովուրդի իշխանությունը» սարքում է ժողովրդի գլխի՞ն։ Այսօր մի քանի ասուլիս կար, բոլորը բռնաճնշումների մասին էին։ Իշխանությունը շինծու մեղադրանքով՝ հանրահավաքին իբր նյութապես շահագրգռելու և այլն, մարդկանց լցնում է բանտերը․ փաստաբաններն ասում են՝ ապօրինություն եք անում․ բայց դե դատավոր, դատախազ, քննիչ, սաղ մի գծի մեջ են։ Մեկ էլ հոպ՝ դրսից գալիս է գնահատական, որ դա ապօրինի է։ Մարդիկ տարիներ անցկացնում են բանտում ապօրինի որոշումներով։ Ալենն ասում է՝ մեր իշխանությունը ո՛չ մարդ է ծեծում, ո՛չ մարդ է սպանում․ տո ծեծւմ էլ է, սպանում էլ է, մահվան էլ է տանում, այն էլ՝ հազարներիբն, ունեզրկում էլ է, անտեղի նստեցնում էլ է։

Օրենքի հետ կապ չունեցող դատական ակտեր, ֆեյքեր, բռնություններ, քաղաքական հետապնդումներ, սադրիչների բանակ, սա է իրենց ռեսուրսը։ Մենք սովոր ենք էս ռեժիմին, ամեն ինչ սպասում ենք, բայց գոնե մի՛ ասեք ժողովրդավարություն, մի՛ ասեք՝ ժողովրդի իշխանություն, մի՛ ասեք մարդը գերագույն արժեք է, մի՛ ասեք՝ ժողովուրդը մեր կողքին է․ ժողովուրդը ձեզ հայհոյում է, ձեր կողքիհն կան բազում սադրիչներ ու ֆեյքեր։

Հակաեկեղեցական մի քահանա կարգալույծ է արվել։ Քանի որ նիկոլական տերտեր է, Նիկոլը կանգնել է մեջքին, ուղարկել է ոստիկաններին Հովհաննավանք ու, խախտելով ՀՀ սահմանադրությունը, քիթը խոթել է եկեղեցու տարածք, չի թողնում Մայր Աթոռի որոշումը կատարվի։ Դիմում են իրենց աջակիցներին, աջակից չի գտնվում, ստիպված ի՞նչ են անում․ ոստիկաններին հագցնում են քաղաքացիական շորեր և ուղարկում եկեղեցու բակ՝ մարդկանց սադրելու, հավատացյալ ժողովուրդ ներկայանալու։

Այս ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանը մարզային այցի ժամանակ իբր չնախատեսված կանգառ է ունեցել, հավաքել է լիքը ժողովուրդ, մեկ էլ հետո ուոսումնասիրել-պարզել ենք՝ իբր պատահական հավաքված մարդկանցից մեկը եսիմորտեղի ոստիկանապետն է, հագցրել են քաղաքացիական շոր ու տնկե այնտեղ, էն մյուսը ոստիկան է աշխատում մեկ այլ մարզային վարչությունում։ Հիմա եկեղեցու դիմաց բեմադրվում է միջոցառում՝ նախկինքահանա Ստյոպայի, մի քանի տարեցի ու մի քանյլ մարդկանց մասնակցությամբ, որոնք իբր հանդես են գալիս հարսանիքավոր, նախկին հոգևորչականի աջակից, լրագրողներին սադրում են, հայհոյում են, քաշքշում են, մեկ էլ պարզվում է ի՞նչ․ ոստիկան են։ Իրենց կեղտոտ ծրագիրն իրականացնելու համար մարդ չեն գտնում ու դիմում են էն կառույցին, որը պատրաստ է բարոյապես մաշվել ու դա լավագույնս անում է արդեն մի քանի տարի՝ ոստիկանությանը։ Նիկոլը ոստիկաններին օգտագործում է ինչպես որ ուզում է, ցանկացած բանի համար․ ոստիկանների գլխավոր անելիքը միայն Նիկոլին պահակություն անելը չէ, նաև պահակություն անելն է նրա, ու ուզում է Նիկոլը։ Կարելի է, օրինակ, գնալ կառավարական դաչա ու տեսնել դաչան ովքեր են մաքրում, այգին ովքեր են խնամում, քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞ր են, թե՞ այլ աշխատողներ։

Միայն Նիկոլի ղեկավարած երկրում է հնարավոր տեսնել մարդու, որն օրվա մի կեսին աշխատում է ոստիկան, մյուս կեսին՝ սադրիչ ու երկուսն էլ՝ հանուն Նիկոլի։ Համազգեստ հագած ոստիկանի ներկայությամբ սադրիչ ոստիկանները՝ ջինսերով, վիրավորում են լրագրողներին, մարդկանց, տարեց հոգևորականին, ու բայց ոստիկանը տեղից չի շարժվում։ Կանանց հայհոյում են ու տեղից չի շարժվում։ Հասկացանք, որ հրահանգ եք ստացել, բայց ո՛չ բարոյականություն կար, ո՛չ մասնագիտական պարտք, ամեն ինչ զոհ է գնում հրահանգին։ Անկեղծորեն՝ արժանապատվության հարց է, ո՞նց կարող ես թույլ տալ, որ քեզ օգտագործեն ամեն ինչի համար։

Կիրակի օրը Հովհաննավանքում տեղի է ունենալու աղանդավորական ժողով, որին մասնակցելու է, ինչպես հայտարարել են, ՔՊ-ական ղեկավարությունը։ Եթե տեսնեն մարդ չեն գտնում՝ եկեղեցին լցնելու համար, կբերեն ոստիկանների՝ քաղաքացիական հագուստով։ Սովորական մարդիկ դրան վերաբերելու են որպես աղանդավորական շոու, որովհետև Ստյոպան այլևս էլ տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարագ, հարսանիք, կնունք, ունի այնքան իմաստ, որքան իմաստ ունի ցանկացած ոչ հոգևորական մեկի՝ պատարագ անելը։ Համաշխարհային խայտառակություն է, որ Քրիստոնեությունը առաջինն ընդունած երկրում էլ հոգևորականների են դատում, էլ սադրում են եկեղեցուն, սադրում են հավատացյալներին, եկեղեցին սարքում են աղանդավորական միջոցառումների վայր, որովհետև այդպես ուզում է մեկ հոգին, որն էլ, ի դեպ, լրիվ հակառակ բանի է կոչված։

Չերչիլն ասում է․ «Կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրավունք ունեն ասել այն ամենը, ինչ մտքներով անցնում է, իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի հակաճառել իրենց, ապա դա օրենքի խախտում է»։ Լրիվ բնորոշ է այսօրվա փաշինյանական իշխանութւյանը․ ըստ իրենց՝ իրենք ասում են ամենաճիշտը, իսկ մյուսները եթե բերանը բացեցին, ուրեմն պետք է քրեական գործ հարուցվի։

Կարճ ասած՝ ամեն օր արձանագրում ենք այս իշխանության ապօրինությունների շղթան, փաստում ենք, որ  փաստաբանների են բռնում ապօրինաբար, գործից ազատում են ապօրինի, բարերարին կալանավորում են ապօրինի, սրբազաններին կալանավորում են ապօրինի, ոստիկաններին ծառայեցնում են կուսակցական, քաղաքական նպատակների համար՝ ապօրինի, և այլ՝ հազար ու մի ապօրինություններ։ Էդ մարդը օրենքից դուրս է իրեն դրել։ Չի գործում որևէ օրենք, որը կարող էր նրան զսպել, ձեռքը բռնողը չկա։ Առայժմ։ Բայց նշենք, որ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ գործում է օրենքից դուրս․ օրենքից դուրս են փաստացի նրանք, ովքեր կատարում են իր հրահանգները՝ կլինի ոստիկան, դատախազ, ՔԿ նախագահ, պատգամավոր, նախարար, դպրոցի տնօրեն, թե այլ ոք։ Ու բնականաբար, պատասխան տվողը միայն այդ մեկը չի լինելու։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել.  Սերգեյ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։ «Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական...

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով...

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Այս արդյունքները Հայաստանի...

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։ Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը,...