Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

17 Նոյեմբերի, 2026

Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։

Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագիրը։

Կայուն և տևական խաղաղություն ապահովելու համար չափազանց կարևոր է պահպանել այդ դինամիկան երկխոսության և համագործակցության միջոցով՝ ընդգծել է դիվանագետը։

Մեծ Բրիտանիայի դեսպանը նշել է, որ այն պայմաններում, երբ Հարավային Կովկասը վստահորեն շարժվում է դեպի ավելի խաղաղ ապագա, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունն առավել քան երբևէ մեծ նշանակություն է ստանում։

Նմանատիպ նյութեր

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Այս արդյունքները Հայաստանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու:  Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...