Պետք է երեքամյա փոքրիկի հետ կատարվեր ողբերգությունը, որպեսզի մարզային և համայնքային կառույցները «իրա՞ր գային». քաղաքագետ

4 Նոյեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.  «Լուր եմ կարդում. «Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են փռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
Այսինքն, պետք է երեքամյա փոքրիկի հետ կատարվեր ողբերգությունը, որպեսզի մարզային եւ համայնքային կառույցները «իրա՞ր գային»: Գործնականում սակայն, վստահաբար հնարավոր է ասել, որ մի քանի ամիս կլինի ձեւական «դեսուդենի» ռեժիմ, իսկ հետո՝ ինչպես միշտ:
Բայց, ես ուզում եմ այստեղ խոսել նաեւ այս խնդրի մեկ այլ ասպեկտի մասին:
Կարծում եմ, որ այս հարցերը, այս կառույցների աշխատանքի թեման պետք է հայաստանյան մեդիայում լինի առավել մեծ եւ պարբերական ուշադրության առարկա: Հատկապես մարզերում սա կարեւորագույն խնդիր է, եւ ըստ իս՝ սա իրական եւ ամենամեծ քաղաքականությունն է, քան, ներեցեք՝ այն նույնաբովանդակ հարցադրումները, որ հաճախ արվում են քաղաքական գործիչներին:
Մեդիայի ուշադրությունը պետք է ստիպի մարզային սոցիալական կառույցներին աշխատել, կատարել իրենց բուն ֆունկցիաները՝ առանց ողբերգությունների «սպասելու»:
Այդ ամենով հանդերձ, իհարկե դեռ հարց է, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեքամյա փոքրիկի հետ եւ որքանով է մատուցվող վարկածն ամբողջությամբ արտացոլում կատարվածը: Որովհետեւ, հարցերը բավականին շատ են: Դրանց մասին ես նախօրեին բավականին արտահայտվել եմ իմ տելեգրամյան ալիքում»:

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...