«Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

20 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Բանակում այսօր եղել է ողբերգական նոր միջադեպ։ Ֆորմալ իմաստով, տեղի ունեցածը բանակում չէ, այլ զորամասից դուրս, ճանապարհի վրա, ոտեղ զինվորներին վրաերթի է ենթարկել բեռնատարը։ Զինծառայողներից մեկը մահացել է։

Բայց, դա բանակում եղած ողբերգություն է, եւ ոչ լոկ այն պատճառով, որ խոսքը զինվորի մասին է։ Պետք է հասկանալ, թե երեկոյան 21․20–ին զինծառայողների խումբը ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս, ճանապարհի վրա։ Նրանք ծառայության մե՞ջ էին, արձակման թերթի՞կ ունեին, թե՞ հեռացել էին զորամասից ինքնակամ։ Բոլոր պարագաներում պարզ է, որ խնդիրը ծառայության կազմակերպման եւ կարգապահության դաշտում է, հետեւաբար՝ զինուժի դաշտում

Ու սա չեմ ասում պարզապես նրա համար, որ հաջորդիվ ինչ որ «հերթապահ» քննադատություն ու ընդդիմախոսություն հնչեցնել բանակի ղեկավարության, քաղաքական ղեկավարության հասցեին։ Դա չունի ըստ էության ոչ մի օգուտ։ Նրանք բացարձակապես չեն ազդվում որեւէ քննադատությունից, չեն խորհում որեւէ քննադատության առիթով, խորամուխ չեն լինոմ որեւէ քննադատության մեջ։ Պատճառը ոչ միայն արժեհամակարգն ու մտածողությունն է, այլ նաեւ «ինքնապահպանման» բնազդը։

Նրանք զբաղված են ինքնապահպանման գործով, ինչը պահանջում է PR, PR, եվ նորից՝ PR։

Ու այստեղ է ամենաողբերգականը, որ հերթական դեպքի շեմին դարձյալ PR գերակտիվություն էր։ Նախարար Սուրեն Պապիկյանը չգիտես ինչու ռազմական հանդերձանքով իբրեւ թե անակընկալ այցեր է կատարում զորամասեր, ստուգում ծառայությունը, զրուցում զինֆորների հետ, հետեւում ինժեներական աշխատանքներին, ու նույնիսկ պաշտոնապես հայտնում են, թե ստեղծվում է ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ պայքարի համակարգային մշակում իրականացնող խումբ։

Գործնականում՝ կրկնեմ, միայն քարոզչություն, առավելապես քարոզչություն, ոչ մի առարկայական եւ էական բան։ Ու ահա, հերթական ողբերգական միջադեպը։

Երիտասարդները չեն հիշի դեռեւս խորհրդային իրականությունից եկող հայտնի խոսքը՝ եթե ուզում ես թաղել ինչ որ հարց, ստեղծիր դրանով զբաղվող հանձնաժողով։

Եթե հայտարարում են, թե ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համակարգային պայքար մշակող խումբ են ստեղծում, ուրեմն ըստ էության ոչ մի համակարգային պայքար էլ չի լինելու, լինելու է նույնը, պարզապես նոր փաթեթավորումներով։ Ինչպես, ի դեպ՝ նոր ռազմական ոստիկանության պետը, որ նշանակվել էր նոր ողբերգական դեպքից մեկ օր առաջ։

Նմանատիպ նյութեր

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․ «Մաթեմատիկան ընդդեմ խաբեությունը թրքամետ «Չորրորդ Հանրապետության» համատեքստում կամ ինչպես մի ամբողջ ժողովուրդ «գժի» տեղ դնել։ Հայաստանի իշխանություններն այժմ որոշել են պայքարել նաև մաթեմատիկայի...

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են «Kia EV6», «Kia Forte», «Honda Accord», «Renault Logan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում...

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը...

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։ Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես...

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...