Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ

16 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Լսում ես՝ հանրությանն են մատուցում, թե՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ Հայաստանը կարող է շատ հեշտ դիմակայել ճնշումներին։ Ասել կուզի՝ Ռուսաստանը թույլ է, իսկական ժամանակն է․․․։

Սա քաղաքական տգիտություն է։ Տգիտություն է առաջին հերթին այն պատճառով, որ կայսրությունները իրենս կենսական կարեւորութան գոտիներում դառնում են առավել վտանգավոր հենց այն ժամանակ, երբ թույլ են կամ թուլանում են։ Սա պարզապես։ Իսկ ընդհանրապես, Ռուսաստանի թուլության միտքը Հայաստանում տարածում են մարդիկ, որոնք նույն այդ միտքը ակտիվ գեներացնում էին 2022 թվականին՝ ռուս–ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին, երբ Ռուսաստանը «գցվելով» Ստամբուլում՝ հետագայում կրում են ռազմական մեծ վնասներ։

Ահա այդ մարդիկ ոչ միայն հանրությանն էին համոզում, թե Ռուսաստան այլեւս ըստ էության չկա, այլ նաեւ իշխանությանը, առավելագույնը անելով, որպեսզի կատարվի խաղադրույք հենց Ռուսաստանի չլինելու վրա։ Դրա ծանրագույն հետեւանքը եղավ այն, որ Ռուսաստանը կա, փոխարենը չկա Արցախը։

Եվ հիմա, երբ նույն կոնտինգենտը սկսել է ակտիվ հավաստիացումը Ռուսաստանի թուլության ե՝ «Հայաստանի համար իսկական ժամանակն է․․․»–ի մասին, մնում է միայն տագնապել՝ մեղմ ասած։ Բայց, իհարկե նաեւ դիմադրել այդ վտանգավոր մտքերին»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը` orriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:...

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը...

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքը պարզապես սահմանային միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։ YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք տեղի ունեցածին, Ադրբեջանի հնարավոր...

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

«Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը»,-գրում է միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը. «28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ...