Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

2 Սեպտեմբերի, 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը): Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ հայտնել են  ՔԿ-ից։

Նշենք, որ իրավապահներին առ այս պահը չի հաջողվել հայտնաբերել շուրջ մեկ ամիս առաջ դատարանից փախուստի դիմած անձին, որը գուցե անգամ լքել է ՀՀ տարածքը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Ավան» նստավայրից կալանավորը դիմել էր փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ, որով որպես պատիժ նշանակվել է ազատազրկում, սակայն մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով՝ արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը, և 446-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը։

Նմանատիպ նյութեր

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...