Պետական ապարատը՝ հայատյացների ձեռքում․ «Կարճ ասած»

19 Մայիսի, 2026

Վերջին մարտին գնացող այս իշխանության զինանոցում այլևս նորմալ զենք չի մնացել․ մարտի դաշտ է նետում ամեն ինչ՝ վերջին փամփուշտը, հնամաշ ու անպիտան տեխնիկան, արգելված միջոցները․ դա հաղթելու համար չէ. դա հուսահատության, խճճվածության, քաղաքական մահի սարսափից է։ Սրանց քաղաքական պահեստը բացարձակ դատարկ է. Խոստումներին հավատացող չկա, ժողովրդավարության ու արդարության հեքիաթը չկա, կա հիստերիկ ագրեսիա։ Փաշինյանը գնում է ձայն խնդրելու ժողովրդից, բայց տեսնում ենք՝ ինչպես է հենց այդ ժողովրդի նկատմամբ ատելությունն ու ագրեսիան չռում սրանից թիմից։

Նրա բառապաշարը ժողովրդի հետ սա է՝ «սպառնում եմ, սատկացնելու եմ, ինչի չես զոհվել, այ համբալ» և այլն։ Ով հետը վիճում է, ձերբակալում են։ Գոռգոռում է գլխից դուրս ու ասում՝ բա վարչապետի հետ ի՞նչ բառապաշարով են խոսում։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը թույլ է տվել նրա հետ խոսել ցանկացած բառապաշարով։

Անգամ սրանց քարոզարշավի պատճառով մարդիկ են մահանում։ Քարոզարշավում պլակատը պոկելը ընդամենը տուգանք է։ Նիկոլի պլակատը պոկելու համար քաղաքացուն մեկուսացնում են հոգեբուժարանում, և նա ինքնասպան է լինում։ Արմեն Հովհաննիսյանի տունը Նիկոլը հանձնել է ու այսօր ասում են՝ քո դժբախտության մեղավորի պլակատը ճղել ես, դատապարտվում ես մահվան։ Թղթի կտորի համար։ Էս ո՜ւր եք հասել։ Նիկոլ Փաշինյանը մարդու քարե տունը հանձնել է թշնամուն, բայց այդ մարդուն մահվան են հասցնում Նիկոլի թղթե ու ֆոտոշոփ արված  նկարը պատռելու համար։ Հայաստանում, որն իշխանությունը հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», կիրառվել է ամենաստոր մեթոդը՝ մահացու հոգեբուժությունը։ Վարչապետ աշխատողի նկարը ժողովրդի կյանքից թանկ է։ Նիկոլը գոռում է սատկացնելու եմ, ոչ մի պատիժ, քաղաքացին գոռում է «Նիկոլ դավաճան», կալանավորել են։ Վախից է, գիտեն, որ դա ամբողջ ժողովրդի կարծիքն է։

Ժողովուրդ ջան, եկեք արձանագրենք՝ ՀՀ պետական ապարատը հայատյաց իշխանության ձեռքում է։ Սրանք ցույց են տալիս, որ իրենց համար մեկ է՝ ադրբեջանցի է, ամերիկացի է, ռուս է, թուրք է, հայ է, սաղ մեկ են ու սաղ թշնամի են, եթե խանգարում են իրենց իշխանության վերարտադրմանը։ Հայը դեմ է Նիկոլի իշխանության վերարտադրմանը, ուրեմն թշնամի է, թուրքն ու ադրբեջանցին դեմ չեն, ուրեմն բարեկամ են։ Փաշինյանն ատելության խոսք է ասում բժիշկ կնոջ նկատմամբ, առողջապահության նախարարը գլխով է հավանության նշան է անում։ Պապիկյանը հայերի գլուխների վրայով է պատրաստ անցել, ասում է՝ տրորելով կանցնենք։ Հայերին է ասում։ 200 քառակուսի կիլոմետր թշնամին օիկուպացրել է Պապիկյանի պահած երկրից, մի օր չլսեցինք՝ ասի՝ դրանց տրորելով կանցնենք։  Որովհետև ադրբեջանական զորքի ՀՀ տարածքում գտնվելը, թեկուզ երկրի կեսն օկուպացնեն, սրանց իշխանությանը չի խանգարում, իսկ Սամվել Կարապետյանի քաղաքականություն մտնելը իրենց իշխանությանը խանգարում է։

Երկրի պաշտպանության նախարարը, որը ի պաշտոնե պետք է նրանց պաշտպանի, ասում է՝ ով մեր ճանապարհին կանգնի՝ տրորելու ենք անցնենք։ Ուզում եմ հարցնել, հերիք չէ՞ տրորեք-զոհեք ձեր ճանապարհին կանգնածներին։ Պապիկյանի այդ ելույթից հետո մեզ պետք է համոզեն, որ Սոնա Մնացականյանը պատահաբար է ընկել ավտոյի տա՞կ, թե՞ իրենց ճանապարհին կանգնել էր՝ տրորեցին։ Բանակում հարյուրավոր զոհեր տված պաշտպանության նախարարը ժողովրդի մասին ասում է՝ վրայով անցնելու ենք։

Երբ երկրի վարչապետը երկրի քաղաքացուն ասում է՝ այ տականք, ինչի՞ ես կենդանի, գնայիր զոհվեիր, համբալի մեկը, դա արդեն վերջն է։ Դրանից այն կողմ չգիտեմ ինչն է։ Բայց հիմա հարցնեմ՝ դուք էդ պատերազմը հրահրել էիք, որ քա՞նի հոգի զոհվեր, 150 հազա՞ր․ իսկ գուցե 3 մլիլիո՞ն։ Քա՞նի հոգի պետք է դեռ զոհվեն ձեր նպատակների համար, կա՞ թիվ․ քա՞նի զոհն է, որ քեզ հոգեկան խաղաղություն է բերելու։ 5 հազար հոգու զոհեցիք, որովհետև ձեր ու Ադրբեջանի միջև խաղաղության չճամփի՞ն էին կանգնել։ 5 հազարին զոհեցիր, որ քեզ դավաճան չասեն, քա՞նի հոգի պետք է զոհվի, որ քեզ է՞լ ինչ չասեն։ Բայց մեկ է՝ ասում են, ասելու են։ Էս պատմության մեջ էսքան զոհ պետք է չլիներ, պետք է մի զոհ լիներ՝ պարտությունից հետո, ինքը իրեն զոհեր՝ պարտության խայտառակությունից պրծնելու համար։ Լուսահոգի Արմեն Գրիգորյանը, որ այս իշխանության զոհերից է, ասում էր՝ սրան հանեք, որ էլ մարդ չմեռնի։ Քա՞նի հոգի կա, ըստ ձեզ, որ չի ուզում հայ ժողովուրդն ապրի։ Առաջ ինձ թվում էր՝ միայն Էրդողանն ու Ալիևը։ Բայց այդ ժամանակ ՔՊ չկար դեռ․ հիմա չեմ մտածում, թե միայն այդ երկուսն են։

Նիկոլն այցելում է համայնքներ, ամեն համայնքում իր ձեռագիրն է թողել, զոհեր կան, որոնց ծնողները բողոքում են, պահանջում են, ուր դա ցինիկ արձագանքում է՝ փող են տվել, որ խոսեն։ Նրանց զավակներին զոհել է, պատասխանը չի տվել, հիմա ասում է՝ փող են ստանում, որ գան իմ դեմ խոսեն։ Նիկոլն ավտոբուսներով մարդիկ է տանում քարոզարշավի, որ ծափերով խլացնեն որդեկորույս ծնբողների, դժգոհ քաղաքացիների ձայները։ Պապիկը, ում թոռանը զոհ են տվել զորանոց կոչված խրճիթում, բողոք ունի, նիկոլի մարդիկ բերանը փակում են։ Հռհռում են, հրճվում են։ Թիկնապահներով շրջապատված՝ անհավասարակշիռ գոռում է, կողքին կագնգնած առողջապահության նախարարը հրճվում է, փոխանակ հանգստացնող տա, շտապօգնություն կանչի, տանեն այնտեղ, ուր տարել էին Նիկոլի պլակատը պոկողին։

Դիմում եմ պետապարատի մարդկանց, ովքեր այս իշխանության ուղիղ քաղաքականության գիծն են իրականցնում, նորմալ է՞ ձեզ համար, իսկապես ձեզ ամար մեկա է՞՝ ղեկավարը նորմալ ա, թե նորմալ չէ, հայ ա, թե հայ չէ, հիվանդ է, թե առողջ, ուժեղ ա, թե թույլ․ ձեզ համար մեկ է՞։ ՔՊ-ի համար որ աշխատում եք, ձեզ դուր է՞ գալիս։ Վաղն էլ գնալու եք դրան ձեն տաք հրահանգո՞վ․ որ ի՞նչ լինի։ Կապ չունի՞՝ սրանք ինչ են անում, ով են։ Եթե գնաք դրան ձայն տալու, վաղը չզարմանաք, որ դոշներիցդ էդ քարտեզը որ ստիպել են կախեք, հիմա էլ կախեք Ադրբեջանի քարտեզը, ուղղակի՝ ԳՀայաստանը մեջը։ Պետք է հիմա որոշեք ու հրահանգները կատարելուց ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, ընկերներին բացատրություն տաք։

Տեսնում ենք, որ Նիկոլը հայի հետ, ՀՀ քաղաքացու հետ, Հայաստանում ապրողների հետ կամուրջներն այլրել է արդեն։ Նայելով այս պաշտոնյաների պահվածքին, նրանց ցինիկ հռհռոցներին ու հանրությանը բացահայտ արհամարհելուն՝ տպավորություն է ստեղծվում, որ սրանք ընտրություններից հետո ընդհանրապես չեն պատրաստվում ապրել Հայաստանում։ Կարծես արդեն մտովի ճամպրուկները հավաքել են, ուղղակի սպասում են ընտրությունների ավարտին։ Թե չէ՝ այսպես չէին վարվի մի միջավայրում, որտեղ դեռ ապրելու են։ Ոչ մի նորմալ մարդ, ով պատրաստվում է վաղը քայլել Երևանի փողոցներով, առանց թիկնապահների մտնել խանութ կամ հարևանի աչքերին նայել, իրեն թույլ չի տա այն, ինչ այսօր անում են ՔՊ-ականները։ Ուղղակի չգիտեմ՝ ուր են Փախչելու։ Տեղը չեմ պատկերացնում, երկրագնդի 29 տոկոս ցամաքի վրա այդ տեղը չգիտեմ։

Կարճ ասած՝ ՔՊ-ն հայ մարդուն ասելիք չունի, ծրագիր չունի, գաղափար չունի։ Սրանց արարքների արժանապի պատասխանն է քվեատուփերի միջոցով պետական լծակներից զրկումն ու բանտեր ու քաղաքական վտարանդիության ենթարկելը։ Սրանք մտովի մեր ժողովրդի, հայ ազգի հետ չեն, մնում է ֆիզիկապես հեռացնել պետական ղեկից։ Իսկ եթե, Աստված հեռու տանի, ընտրվեն, չեք էլ պատռկերացնում ինչպես են հաբրգելու։ Քարոզարշավում սրանց պահվածքը հաջորդ 5 տարվա նախերգանքն է, թե ինչ է լինելու։ Քաղաքացիների կյանքը խլող համակարգը պետք է կազմաքանդվի քվեատուփերի մոտ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

  «Սիրելի՛ գյումրեցիներ, նախագահությանս տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել: Դուք վկա եք՝ տարին մի քանի անգամ գալիս էի ստուգելու՝ շինարարության տեմպերը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ ոչ, էլ ինչ կարելի է անել քաղաքը...

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է:  Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գողացել է նաև ընտրելու և ընտրվելու իրավունքը: Դրա վառ ապացույցը նաև այսօրվա ձեր քաղաքապետն է, որը գտնվում...

Ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք․ Աննա Գրիգորյան

  «Սիրելի ժողովուրդ, կըրնանք չէ՞․ ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք, այո, կըրնանք, վստահ եմ: Եթե այս ուժը՝ գործող իշխանությունը, պետությունը քանդող իշխանությունը, առաջ ինչ-որ պլաններ...

Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան

Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․ 1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: 2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի...

Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ

Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 40-ամյա Էդգար Դ.-ի վարած Nissan մակնիշի և 32-ամյա Զավեն Դ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի...