Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ պատմական վանքի վրա։ Թքելու պահը նկարահանվել է։ Դեպքը քաղաքում քրիստոնեական համայնքի հալածանքների մասին ևս մեկ ռեպորտաժ է։
Երուսաղեմաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը տեսանյութը տարածել է X-ում՝ պնդելով, որ տղամարդը դիտավորյալ թքել է վանքի վրա։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հրեական հանգստյան օրը։






