Պատերազմի շարունակություն է․ սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության․ Աննա Գրիգորյան

14 Սեպտեմբերի, 2026

 

«Էթնիկ զտման ենթարկված Արցախում օրերս մի խումբ դիվանագետներ, կարծես թե, տուրիստական այցելության էին գնացել, և ե՛ս, մեծ ցավով, պետք է արձանագրեմ, որ թույլ են տվել, որպեսզի իրենց ներկայությամբ խեղաթյուրվի պատմությունը, և հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվի որպես աղվանական: Սա ուղղակի խայտառակություն է:

Ես հիմա տեսնում եմ՝ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ ժպտում են իմ այս ասածի վերաբերյալ, և չգիտեմ՝ ինչու, որովհետև սա ողբերգություն է: Սա ոչ թե ժպտալու առիթ է, այլ ողբերգություն, որովհետև սա պատերազմի շարունակությունն է: Ինչքան էլ դուք ասեք. «Մենք հիմա խաղաղությունից ենք խոսում, և սահմանին կրակոց չկա, հետևաբար խաղաղություն է», մեր մշակույթի բնաջնջումը էթնիկ զտումից հետո ուղղակի պատերազմական գործողությունների շարունակություն է, ուրիշ ոչինչ: Որևէ կերպ նման ձևով խաղաղության չեն գնում, և սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության: Ես իսկապես պահանջում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից որևէ արձագանք հնչի՝ որևէ մակարդակով»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:...

Իշխանությունը երդման տեքստից հանում է «համազգային նպատակներ» ձևակերպումը․ Վարդևանյան 

«Քննարկում ենք Կառավարության անդամի երդման տեքստը։ Մի քանի կարևոր շեշտադրում։ Առաջինը․ երդման տեքստից, այո՛, փաստորեն առաջարկվում է հանել «համազգային նպատակներ» ձևակերպումը։ Նարեկ Կարապետյանի հարցին ի պատասխան արդարադատության նախարարն...

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ. Հայ գործարարների ասոցիացիա

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ. Հայ գործարարների ասոցիացիա

Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում կայացավ Հայ Գործարարների Ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge-ը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատեցին խոշոր ընկերությունների կողմից ներկայացված...

Պարտադի՞ր է ՀՀ-ի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմինչով նշել․ Քրիստինե Վարդանյան

  «Պարտադի՞ր է Հայաստանի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմ ինչով նշել։ Այսինքն՝ դա պարտադիր պայման է՞․ ուրիշ օր չկա՞ այդ 365 օրվա մեջ։ Սա՝ ռեմարկի կարգով։ Ես իսկապես այս հարցի քննարկումը, խոշոր հաշվով, իմաստալից...

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին

Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման...