6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝ թշնամին Շուշիին շատ մոտ է։
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը տագնապի մեջջ պահեց ընդամենը մի քանի ժամ, վրա հասավ Արծրունը և հերքեց՝ ուղիղ եթերում «ջախջախելով» Ադրբեջանին։
Սրա ասած դիրքային բարելավումներին չէինք հավատում, և մեզ հետաքրքրում էր՝ էդ որ մեջքը լկոտրել եք թշնամու, բա ո՞նց հասավ Շուշի, ո՞նց մեր դիրքային բարելավումները շրջանցեցին ու մտան Շուշի, թեկուզ դիվերսիոն խմբեր։ Շուշի մտնելու առղծվածի վերաբերյալ նաև ուշագրավ դիրքորոշում է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ժողովուրդ ջան, այս պատերազմի ու պարտության մեջ առեղծվածները շատ-շատ են, և հուսանք՝ հաջորդ իշխանությունը մանրակրկիտ կբացահայտի։
ԱԺ ամբիոնից վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասում է․ «Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որի դեպքում Ադրբեջանը ոչինչ չի ստանում, իսկ մենք ստանում ենք ամեն ի՞նչ»։ Այս հայտարարությունը տարօրինակ է։ Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը և ի՞նչ ենք ստացել մենք։ Այդ «ոչինչ չստացած» Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը նվիրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մի մասը պատերազմով, մեծ մասը՝ առանց կրակոցի, «վերելակային դիվանագիտությամբ», «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալով։ Ադրբեջանը ստացել է Գորիս-Կապան ավտոճանապարհը, ստացել է Սև լճի կեսը, ստացել է Ջերմուկի, Վարդենիսի հատվածից հսկայական տարածքներ, ընդհանուր՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր Հայաստանից։ Ադրբեջանը ստացել է իր բոլոր դիվերսանտներին, ստացել է Տավուշից մեծ տարածքներ՝ անկլավների անվան տակ, վաղը Տիգրանաշենն է ստանալու։ Ադրբեջանը ստացել է իր հանցագործությունների վերաբերյալ հայցերի հետկանչ միջազգային դատարանից, ստացել է իր ահաբեկիչների նկատմամբ միջազգային հետախուզումների դադարեցում։ Հենց երեկ վավերացրել եք Ադրբեջաբնի հերթական ստանալիքը՝ մեր երկրի տարածքում անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցք։ Մե՞նք ինչ ենք ստացել, Հայաստանն ի՞նչ է ստացել։ Մի քանի սահմանային ձող Կիրանցում, մեկ էլ դրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով փոխադրվող վառելիք ու կոմբիկեր։
Երեկվանից խորհրդարանում քննարկում են Ադրբեջանի հաջորդ «ստանալիքը»՝ Հայաստանի նոր Սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրի։ Դա՛ է ստանում Ադրբեջանը։ Ու մարդամեկն ասում է՝ կգնանք ճնշում կբանեցնենք ընդդիմության վրա, կշրջափակենք ԱԺ շենքը, կստիպենք համաձայնել։ Ու հավելում է, թե իրեն ժողովուրդը մանդատ է տվել։ Էդ ե՞րբ է տվել, որ տեղյակ չենք։
Քեզ ժողովուրդը մանդատ չի տվել։ Դու գնացել ես ժողովրդի մոտ, ասել ես՝ «ինձ ընտրիր, որ Սահմանադրություն փոխեմ»․ ժողովուրդը քեզ ասել է՝ «ո՛չ»։ Դե որ տվել է մանդատ, դե փոխեք սահմանադրությունը, ինչո՞ւ եք ընկել ընդդիմության ոտքերը, թե՝ եկեք կողմ քվեարկեք։ Դու բռնաճնշումներով, ընտրակաշառքով, ահաբեկումներով, վարչական ռեսուրսով, Արևմուտքի, Ադրբեջանի, Թուրքիայի աջակցությամբ, ԲՀԿ-ի ձայները գողանալով՝ կարողացել եք պոկել կառավարություն կազմելու, թալանելու, հարստանալու, կոռուպցիայի մանդատ․ այո՛, էդ մանդատը կորզել եք, բայց ոչ ոք չի տվել Սահմանադրությունը փոխելու մանդատ։
Ժողովրդին սպառնացել ես սեպտեմբերին աղետաբեր, ավերիչ պատերազմով և ուզել Սահմանադրության փոփոխության մանդատ․ չես ստացել։ Ժողովուրդն ասել է՝ դու Սահմանադրությանը կպնելու իրավունք չունես։ Ու չեմ պատկերացնում ընդդիմություն, որը պետք է կողմ քվեարկի Ալիևի Սահմանադրությանը։ Ու երևի հենց ընդդիմության դիմադրությունն էին փորձարկում այսօր։
Այսօր խորհրդարանում կատարվածը խայտառակություն էր, անշուշտ։ Առաջին անգամը չէր, բայց մի քիչ տարբերվում էր․ Վահագն Ալեքսանյանը, օրինակ, նախորդ խորհրդարանում աքացի էր տալիս, հիմա աթոռ է շպրտում․ դե երևի որովհետև հիմա մի աթոռ ավելի բարձր է նստած։ Այսօրվա ծեծկռտուքը սկսվեց այն բանից, երբ ցույց տվեցին ՔՊ-ի կոռուպցիոն մի շարք դրսևորումներ։ Նախորդ խորհրդարանում էլ ՔՊ-ի կոռուպցիայի մասին խոսելիս ծեծկռտուքներ եղել են․ այս իշխանությունը որքան որ թուլություն ունի կոռուպցիայի նկատմամբ, այնքան էլ նյարդերը տեղի են տալիս, երբ բարձրաձայնվում է։ Հայաստանի ամենաարագ հարստացող ՔՊ-ական իշխանությանը երևի միշտ թվացել է, որ կարող է բյուջեն, հարկատուի միջոցները մսխել, տներ առնել, հայտարարգրերը տռզացնել, հետո ասել՝ «նախկինները թալանչի են» և հարցը համարվի փակված։ Բայց արի ու տես, որ դա այլևս չի աշխատում։ Հիմնավոր փաստեր են բերվում ՔՊ կոռուպցիայի վերաբերյալ, ու պատասխան չունեն։ Ուրեմն պետք է մի բանով պատասխանել․ ու դա աթոռ շպրտելն է։
Երբ մենք ասում էինք, որ Ալեն Սիմոնյանը երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենավատ ԱԺ նախագահն է, այդ ժամանակ դեռ Ռուբեն Ռուբինյանը չկար։ Այս մարդիկ ունեն իշխանություն, ոստիկանություն, դատարան-դատախաազություն, և տեսնում ենք երբևէ չտեսնված լկտի պահվածք։ Այս խորհրդարանում իշխանության պահվածքը շատ ավելի վատն է նախորդից, որովհետև նաև համացանցում ֆեյք աշխատողներն են ստացել պատգամավորի մանդատ։ Ընդհանրապես, քանի ՔՊ-ն է իշխանության, արժե ԱԺ-ում ծեծկռտուքը սահմանել կանոնակարգ-օրենքով․ ինչպպես որ կա պատգամավորների հայտարարությունների ժամ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամ, օրենքների քննարկման համար ժամ, կարճ ու երկար ընդմիջումների ժամ, նաև ծեծկռտուքի ժամ, որպեսզի դա լինի իր ժամին, ոչ թե երբ ասես։ Բայց դու, ժողովուրդ ջան, որ գնացել ես ընտրության, քո քվեաթերթիկը էս թատրոնի տոմսն է՞ր։ Քեզ սա է՞ր հետաքրքիր։ Դու էսպիսի խորհրդարան չես երազել, ժողովուրդ ջան, բայց սա քո ընտրածի արդյունքն է։
Ժողովուրդ ջան, 5 տաարի առաջ ձևավորված խորհրդարանը աշխատանքը սկսեց ծեծկռտուքով․ այդ ժամանակ իսկ ասել եմ՝ քանի մեր երկրում իշխանության են ատելության խորհրդանիշները, ատելություն հրահրողները, հանգիստ չի լինելու, վատ խորհրդարանին փոխարինելու է ավելի վատը։ Դա հրահրողը երկրի թիվ 1 պաշտոնյան է, որը այսօր ողջունում էր ծեծկռտուքը ու այնպիսի տպավորություն էր, որ ինքն է հրահանգել՝ ընդդիմության ուժը փորձելու համար։ Նրա օրոք Հայաստանում ամենամեծ ատելությունն է։ Նայեք՝ հանցագործությունների թիվը կրկնապատկվել է, փողոցներում ամենուր կրակոց-սպանություններ են, բանակում նույնն է, դպրոցում ծեծ է ամեն օր, տարատեսակ միջադեպեր, համացանցից չռումէ ատելությունը իրար նկատմամբ։ Դրա մեղավորն էլ պատասխանատուն էլ մեկ հոգի է։
Կարճ ասած՝ ԱԺ-ում կատարվածը ուղղակի միջադեպ չէ․ ծեծկռտուքը դարձել է կառավարման մոդել։ Խնդիրը միջադեպը չէ, խնդիրը միջադեպը ծնող հանգամանքն է։ Քանի Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ժողովուրդն իրար ուտելու է։ Սա ճգնաժամ է, որը չի հաղթահարվելու։ Այնտեղ իշխանականները ծեծկռտուքով պաշտպանում էին իրենց հայտարարագրերը, իրենց արագ հարստացումը, իրենց ամեն օր ավելացող անշարժ գույքն ու միլիոնները։ Պարտվողի ղեկավարած ճգնաժամին ավելացել է լեգիտիմության ճգնաժամը, դրան գումարվել է կոռուպցիոն ճգնաժամը։
Ի դեպ, գիտե՞ք որն էր շատ ամոթալի․ Հայստանում է գտնվում 196 երկրի պատվիրակություն, մարդակմեկը ոգևորվել էր, որ բարձր մակարդակի կազմակերպել է COP 17։ Այդ բարձր մակարդակի միջոցառման մասնակիցներն այսօր ուղիղ եթերում քննարկումները թողած նայում էին ձեր սարքած կինոն։
Սևակ Հակոբյան





