«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

5 Սեպտեմբերի, 2026

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։

Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։ Նախ զանգելով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և ազատման դիմում գրել։ Մերժում ստանալուց հետո իր մոտ է կանչել ըմբշամարտի մարզիչ Սմբատին ու դեմ առ դեմ զրույցի համար հրահանգել է այլ սենյակում թողնել հեռախոսը և նորից ազատման դիմում է պահանջել։

2-րդ անգամ ենթակայի համառ մերժումից հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել` չես անի, ուրեմն կյանքդ դժոխքի կվերածենք, ըստ մարզչի՝ ասել է տնօրեն Գենադին, և այդ պահից սկսած՝ արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը` թե՛ տնօրենի, և՛ թե ավելի վերևում գործող վերադասի կողմից։

Ենթադրվում է մարզադպրոցի տնօրենը հետևողականորեն դիմում է պահանջել, քանի որ մարզիչ Սահակը մինչ այդ էլ մերժել էր դիմավորել և քայլերթով ուղեկցել Ավանում քարոզարշավի եկած ՔՊ-ի ական թիմին` վարչապետի հետ։

նախընտրական օրերից սկիզբ առած այս մերժումների ֆոնին ծանր են տարել Լևոն Քոչարյանի հետ լուսանկարը, և արդեն իսկ կա որոշում` ազատվել ընդդիմադիրներին հետևող մարզչից։ Սմբատ Սահակյանը մանրամասներ է պատմում ինձ հետ զրույցում»։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...