«Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք չէինք համարի դա նորմալ, եթե նման բան արվեր Ֆրանսիայի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ կամ այլ մեծ բարեկամ երկրի նկատմամբ։
Մենք հասկանում ենք, որ հարաբերություններում կարող են լինել խնդիրներ, կարող են լինել թյուրըմբռնումներ, կարող են լինել սխալներ, բայց դրանք սրելը և հասցնել այս վիճակին, երբ արդեն այդ քայլերից տուժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես չեմ հասկանում՝ որտեղ է այստեղ ՀՀ շահը։
Մեր խնդիրը սրա հետ է, որ մեր ավանդաբար այսպես բարեկամ հանդիսացող երկրի նկատմամբ մենք կիրառում ենք նման խոսույթ, որը բերում է հարաբերությունների սրմանը, և ոչ մի օգուտ այստեղ ոչ մեկ չունի։ Սա անթույլատրելի ենք համարում, անտրամաբանական ենք համարում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






