«Շատ ուրախ եմ, որ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում է, հատկապես, որ թեկնածուն Գերասին Վարդանյանն է։ Իրար հետ վերջին վեց տարիներին ճանապարհ ենք անցել, իրար կողք կողքի ենք պայքարել փողոցում, հատկապես՝ այս քաղաքական պայքարի ընթացքում։
Կարող եմ մի բան ասել․ եթե մարդն ունի սկզբունքներ, սիրում է իր հայրենիքը, համոզված եմ՝ իր համայնքն էլ հաստատ ոչ պակաս է սիրում և ոչ պակաս է անհանգստանում կոնկրետ համայնքի, տեղի համար։
Շատ կարևոր է, որ այս տոտալ վախի մթնոլորտում, որը կա, և որը, համոզված եմ, բոլորդ էլ գիտեք, տեսնում եք ու շատերն անձամբ եք զգացել, լինի թիմ, լինեն մարդիկ, ովքեր չեն վախենում այդ ամենից և պատրաստ են իրենց սկզբունքների ու գաղափարների համար առաջ գնալ՝ հասկանալով, որ այդ ամենի արդյունքում կարող են խնդիրներ առաջանալ։
Բայց երբ գաղափարը, հայրենասիրությունն ու նպատակին նվիրվածությունն ավելի մեծ են, այդ ամենը երկրորդական է դառնում։ Եվ հենց այդ մարդիկ են, որ վարակում են ուրիշներին նույն նպատակասլացությամբ ու սկզբունքայնությամբ»,- այս մասին Արտաշատ խոշորացված համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





