«Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ սա սովորական քրեական դեպք է, սովորական հանցագործություն է։
Իհարկե, դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ իրենք անընդհատ կրկնում են, որ արդեն կա հաստատված խաղաղություն։
Ադրբեջանցի զինվորը ոչ թե պարզապես մոլորված հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ զինված վիճակում հասել է, խորացել է 10 և ավելի կիլոմետր, մտել է հայ քաղաքացու տուն և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։
Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Ինձ համար երեկվա հարցուպատասխանից շատ տհաճ և անընդունելի էր նաև այն, որ մեղքը փորձում էին նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որը մտել է տուն և պաշտպանել իր ընտանիքը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






