Նմանվել մուլտֆիլմի ադրբեջանցի հերոսին․ «Կարճ ասած»

17 Ապրիլի, 2025

Արցախյան պատերազմի հաղթանակից հետո իմ սերնդի, մեզանից մեծ սերնդի՝ Ադրբեջանի մասին պատկերացումը ձևավորվել է ելնելով մեր հաղթանակի տրամաբանությունից։ Ադրբեջանցիների նկատմամբ ունեցել ենք ծաղրական-քամահրական վերաբերմունք, քանի որ հաղթած էինք։ Շատերիս սիրած մուլտերից էր Սահակյանցների «Կիլդիմը» (սրանց օրոք դադարեցվեց)։ Ադրբեջանական հերոսը սա է, էս լայն կեպիով կերպարը: Տարիներ անց, հիմա նաև էկրանի ձախինը, շատ եմ նմանեցնում այդ մուլտկերպարին։ Հանուն ճշմարտության ասենք, որ Նիկոլն ինքն է նմանվել էդ կերպարին։

Մենք հաղթած էինք, մեր զինվորը հայ զինվորի կերպարի վեհության մեջ էր։ Էդ մուլտը նիկոլենք համարում են գլուխգովանություն․ ինչո՞ւ, որովհետև ըստ էության՝ իրենց էությանը խորթ էր, իրենցը թույլն է, խեղճն է, խեղճ հարիֆն է։ Մենք հազարամյակների ազգ ենք՝ մեր մշակույթով, խիտ ու հզոր պատմությամբ, իրենք՝ ադրբեջանցիք, հայտնի է, մեր ու այլ ազգերի պատմությունից դրվագներ են քոփի արել կամ ջնջել ու ներկայացնում որպես իրենցը։ Մեզ մոտ 30 տարվա ընթացքում չորրորդ իշխանություն էր փոխվում, իսկ իրենց մոտ իշխանությունը հորից փոխանցվում էր տղուն, մենք հաղթել էինք, իրենք` պարտվել, մենք ունեինք պատերազմով անցած ղեկավարներ, հերոսներ, հաղթանակը պահած, զարգացրած ղեկավարներ, իրենց մոտ պատերազմի հետ առնչություն չունեցող, մոտավորապես «մամայի բալա» տպավորություն թողնող մեկն էր։ Օրինակ, լսե՞լ էիք ադրբեջանցի հերոսի մասին․․․ (ի եղել, չեն ունեցել հերոս, հերոսացնում էին Սաֆարովին, հազիվ էլ․․․ Մենք երկրորդ հայկական հանրապետությունն էինք ստեղծել, իրենք կորցրել այն, ինչ համարել են իրենցը։ Մենք ունեինք տնտեսական հաջողություններ՝ երկու կողմից բլոկադայի պայմաններում և այլn, և այլn, ու մենք կարող էինք մեզ թույլ տալ նկարել «Կիլդիմ», որը մեր ընկալումների արտացոլանքն էր։ Միայն քարոզչական չէր, իրականությանն էլ շատ մոտ էր, իհարկե։

Բայց հիմա հայտնվել ենք լրիվ հակառակ իրավիճակում, մեր պետության ղեկավարը հայտնվել է այ էս կերպարի մեջ ու մեզ էլ է մտցնում։ Նա հայկական հաղթած զինվորին, հերոսին իր իսկ ձեռքով փոխարինել է ադրբեջանական զինվորի կերպարով։ Էս մուլտի հերոսների տեղը փոխել է։

Մի քանի համեմատությամբ հիմնավորեմ խոսքս, որ տեսնեք, թե ինչպես է այս ամենը ռեալ հողի վրա դառնում։

Օրինակ՝ բացեք ռազմական զեկույցները՝ մինչև Նիկոլենք․ Հայաստանը համարվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից, սպառազինությունների մրցավազքի մասին զեկույցները նայեք։ Էդ միջազգային զեկույցներով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ամենառազմականացված երկրներն էին։ Դա չափվում էր ռազմական ծխսերի վրա բյուջեի հատկացման տոկոսով։ Էդ որ ասում են սրանք, թե՝ 30 տարի չենք զինվել, սուտ է։ Իսկ ո՞ւր են էդ զենքերը․ միլիարդավոր դոլարների՝ անգամ մեկ պատրոն չկրակած զենքեր Փաշինյանը պատերազմով պարզապես նվիրեց Ալիևին։ Նիկոլն ասում է՝ հիմա զինվում ենք, բայց նայում եմ նույն զեկույցները՝ չեմ տեսնում։ Ադրբեջանը 2024 թվականին ռազմական արտադրանքի պայմանագրերով հայտնվել է զենք գնող երկրների 16-րդ տեղում։ Իսկ որտե՞ղ է Հայաստանը։ Չկա։ Էն տարիներին, երբ Հայաստանը, սրանց ասելով, չէր զինվում, ամենառազականացված երկրներից էր, հիմա, երբ էլի սրանց ասելով, զինվում է, ցանկից թռել է դուրս։ Հենց բռնվում են, ասում են՝ մեզ զենք չեն ծախում, որովհետև ՀԱՊԿ, եսիմինչ։ Այ էդպես են այս մուլտֆիլմում տեղերը փոխվել։

Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ բանակցություն․ հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ադրբեջանական կողմը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Մամեդովը ընդամենը 44 տարեկան է, բայց պետական կառավարման համակարգում փորձառությամբ։ Մեր ներկայացուցիչն ավելի երիտասարդ է, բայց կենսագրությւոնը սկսում է 2018 թվականից։ Համացանցում գրում ես անուն-ազգանունը բերում է ինչ-որ ծաղրական ֆոտոներ։ Առաջին անգամ էլ կադրերում երևաց 2018-ի իրադարձությունների ժամանակ, հա մեկ էլ, որ մի խումբ իր նմանների հետ մտել ու տապալում էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ուղիղ եթերում էլ փորձում էր ճանկրոտել նախկին նախագահի անվտանգության ծառայողներին։ Դա այսօր ներկսյացնում է Հայաստանը ու քննարկում է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Բա՛։

Էն օրը թվարկեցի երկու տասնյակի չափ տարածաշրջանային նախագծեր, որոնցում Հայաստանը չկա․ որովհետև ձեր բանակցողները կոստանյանվահաններն են։ Քո ատաքին գործերի նախարարը պատմության մասնագետ է՝ պետական կառավարման համակարգում նույնպես 2018-ին հայտնված, Ադրբեջանի իր գործընկերը՝ 90-կաններից կառավարման համակարգում է։ Նաև դրա համար ենք էս օրին։

Նախորդ անգամ ցավալի արձանագրում արեցինք․ մեր պաշտպանության նախարարը՝ պատմության դասատու, մի տեղակալը՝ վակային մասնագետ, մյուս տեղակալը՝ տնտեսագետ, երրորդը՝ ոստիկան։ Ադրբեջանի պաշտանության նախարարը և երկու տեղակալները՝ գեներալ գնդապետներ, մյուս երկու տեղակալները՝ գեներալ-լեյտենանտ։ Մի հատ հասկացեք էլի, ամենապատասխանատու ոլորտների ղեկավար աշխատողները ովքեր են։ Ինչի մենք գեներալներ չունեի՞նք, մասնագետներ չունեի՞նք, որ դասատուի ես նշանակել պաշտպանության նախարար, Հրաչյային էլ տեղակալ։ Ոչ, դա միամիտ չէ, քաղաքականությունն է էդպիսին։ Բացի այդ, էդ ո՞ր մի նորմալ գեներալը կգար կաշխատեր սրանց հետ, կհարցնեք դուք։ Համաձայն եմ։ Նորմալ գեներալ ուզենար սրանց հետ աշխատել, Արշակ Կարապետյանը կամ Վաղարշակը կամ Սուրիկը կդառնային նախարա՞ր, Ասրյան Էդվարդը կդառնար գենշտաբի պե՞տ։ Պատկերացնում ե՞ք Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ԳՇ պետը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, ասեր՝ «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք» քա՞նի րոպե կմնար պաշտոնին։ Պագոնները կհանեին, կպոկեին ու դե գիտեք ինչ կանեին, պատկերավոր պատկերացրած։ Ոնց ղեկավարողն է, էնպես էլ իր դրած պաշտոնյաներն են, էնպես էլ էլ երկրի օրն է։

էսպես կարող եմ բոլոր ոլորտներին անդրադառնալ, համեմատել, բայց չեմ անում, որովհետև ինքս եմ ամաչում։ Երբ որ նորմալ դիվանագետները չեն ուզում քեզ հետ աշխատել, մնում ես «թուրքի ագենտ» ու «նասկի գզող» անուններով հայտնիների հույսին, ու դրա համար էլ հենց մեր բոլոր ոլորտները հասցնում ես այ էդ «Կիլդիմի» վատ հերոսին։

Մի պահ պատկերացրեք՝ մի լուրջ մասնագետի Նիկոլը խնդրել է գալ աշխատել ՀՀ կառավարությունում, ասենք՝ հասկացել է, որ Պապոյան Գևորգը իրոք ոչ մի բանի պետք չէ ու որոշել է էդ մի կադրը նորմալին բերել-նշանակել։ Էդ մասնագետը, որ պետք է, աենք, դրսից գա աշխատի նախարար, ասում է հլը մի քիչ ուսումնասիրեմ ում հետ եմ աշխատելու․ ու բացում է Նիկոլի՝ ԱԺ ամբիոնից երկու օր առաջվա վիդեոները, անտաղանդ պարը․ էդ աշխատանքի պայմանագիրը կճղի գցի աղբարկղը ու երևի անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան չգա։

Ասում ենք՝ առողջապահության նախարարը ինչու է իրավաբան, էն էլ՝ երբեք հայտնի չեղած իրավաբան։ Հա բա ո՞ր մի լուրջ մասնագետը Նիկոլի հետ կաշխատի իր ոլորտում նախարար, տեղակալ։

Լավ, կասեք, ի՞նչ եք առաջարկում։ Էս իշխանությունը հենց ընդդիմությունը խորհրդարանում քննադատում է, ասում են՝ բա ի՞նչ եք առաջարկում։ Հիմա որ ուզենամ ժամերով մտածել որակյալ դիվանագետի անուն, որ կհամաձայնի աշխատել Նիկոլենց հետ արտգործնախարար, հաստատ չեմ գտնի։ Չեմ կարող հայրենասեր մեկին գտնել, որ կգա ու նիկոլի իշխանութունում կաշխատի որևէ պատասխանատու պաշտոնում։ 

Ժողովուրդ ջա, այս նյութը Ադրբեջանի հզորության ու մեր թուլության մասին չէ, բնավ․ այն մասին է, թե էդ ցեղախումբը ինչ է անում, ինչ են անում մեր՝ եսիմորտեղից ու եսիմոնց եկածները։ Եթե իրոք հեղափոխություն լիներ, լուրջ մարդիկ լինեին, նորմալ կադրեր բերեին իշխանության, արհեստավարժ, էս վիճակում կլինեի՞նք։ Հաստատ՝ ոչ։ Այո, կարող է նրանց քաղաքականությունը շատերին էլի դուր չգար, քննադատեինք, շրջանառության հարկ մեծացներ՝ դեմ լինեինք, ասեր ԵՄ ենք գնում՝ դեմ լինեինք, բայց հաստատ չէր հանձնի երկիրը՝ էսպես բանտիկը վրան։ Էս թիմով, էս որակով ուզում էինք ի՞նչ անել, պատերա՞զմ հաղթեինք, սահմա՞ն պահեինք, դիվանագիտկան հարաբերություննե՞ր հաստատեինք թշնամու հետ․ չէ մի չէ՝ Եվրամիություն մտնեինք։

Կարճ ասած՝ տպավորություն ունեմ, որ Ալիևը 30 տարի լավ ուսումնասիրել է՝ մենք ինչ ենք արել, ոնց ենք զարգացել, այդ թվում՝ իր ագենտների, թուրքական ագենտների միջոցով, սաղ ներսից ուսումանսիրել է, հասկացել է՝ ինչպես կարելի է քանդել ու էդ քանդող բրիգադին, էն որակի մարդկանց, որոնց միշտ ծաղրել ենք, այ էս մուտֆիլմի հերոսի պես, նման կադրերի է գտել ու ուղարկել մեր երկիր։

Բայց վստահ եղեք, ժողովուրդ ջան, հենց սրանք գնան, մեր ողջ ռեսուրսը, մասնագիտական լավագույն որակն է հավաքվելու ու էլի մուլտֆիլմ հերոսների տեղերը փոխվեն։ Էլի ոնց վերլուծում ենք, միակ և ամենից կարևոր պայմանն է Նիկոլին փոխարինելը լուրջ առաջնորդով։ Այ այդ ժամանակ հնարավոր կլինի մեջքներս էլ ուղղել, հույս էլ ունենալ, որ 21-րդ դարը մերն է լինելու։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում...

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը...

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի...

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103...