Կառավարությունը չի կարող լինել բարեգործ, այն ժողովրդի ծառան է․ Հայկ Ֆարմանյան 

20 Նոյեմբերի, 2026

 

«Հայաստանի Հանրապետության առջև կան բազմաթիվ մարտահրավերներ։ Հարգելի հայրենակիցներ, երևի լսել եք, որ ասում են՝ գազի գինը հնարավոր է՝ թանկանա շուրջ 70 տոկոսով։ Հնարավոր է, որ դրամական հոսքերը կրճատվեն 1 միլիարդ 800 միլիոն դոլարով։ Սրանք որոշակի ռիսկեր են ենթադրում Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։

Եվ, բնականաբար, մենք հարցեր ենք ուղղում համապատասխան պաշտոնյաներին՝ ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին։ Եվ ի՞նչ պատկեր ունենք։ Ինչ-որ մի խառնաշփոթ է, ժողովուրդ ջան, իրարամերժ բաներ են խոսում այս մարդիկ։

Ֆինանսների նախարարն ասում է՝ դա մեզ վրա չի ազդի, ընդամենը 1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է 7 տոկոսի մասին, հետո փոխում է խոսքը և ասում՝ ԵԱՏՄ-ն մեզ վնաս է, որովհետև մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում։ Հարց է առաջանում՝ եղբայր, այդ դեպքում ինչո՞ւ կամավոր դուրս չեք գալիս ԵԱՏՄ-ից, որովհետև այդ ռիսկն էլ կա։

Խոսում են ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին։ Դուրս եմ գալիս այս ճեպազրույցներին, և բոլոր ՔՊ-ականները՝ մասնագետ թե ոչ մասնագետ, իրար հերթ չտալով՝ ասում են, որ նման բան հնարավոր չէ՝ մոռանալով, որ դա կարող է լինել, ասենք, քաղաքական որոշումների հետևանք, ոչ թե իրավական գործընթաց ենթադրող քայլ։

Եվ վերջապես, Կենտրոնական բանկի նախագահը սկզբում խոսում էր ապոկալիպտիկ հետևանքների մասին, այնուհետև վարչապետը հայտարարեց, որ ով նման բան է ասում, տնտեսությունից ոչինչ չի հասկանում։ Մի խոսքով՝ սարսափելի խառնաշփոթ է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան «Մասիս քաղքի Շիրազի փողոցում «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրարերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Կառավարական առանձնատների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 240 միլիոնով․ Լիանա Գասպարյան

  «2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն առաջին հայացքից թվում է, թե զուտ ծախսային թվերի մասին է, սակայն իրականում խնդիրն ավելի քան խորքային է։ Խոսքը պետական բյուջեից բարձրաստիճան...

Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել

Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել

Փարիզում ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» (RN) կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Ֆրանսիայի ՆԳՆ-ից գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի գործով քննության շրջանակում։ Ենթադրվում է, որ այդ տեղեկությունները կարող էին փոխանցվել...

Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկիններից, հարցրեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը․ Ղազինյան

  «Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել։ Կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, իմիջիայլոց՝ միայն ձեր, այսպես...

Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների  ճակատագրի մասին

Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին

Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր: 2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում...