Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի և հայկական Հայաստանի միջև է բանավեճը․ Քրիստինե Վարդանյան 

20 Նոյեմբերի, 2026

«Բայց հիմա գամ իսկապես այս քառօրյայի, եթե կուզեք՝ առաջիկա ամիսների, եթե կուզեք՝ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության, երևի Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության գլխավոր բանավեճին։

Այստեղից Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ գլխավոր քաղաքական բանավեճը հետևյալն է՝ պե՞տք է արդյոք Անկախության հռչակագիրը պահել Սահմանադրության մեջ, թե՞ ոչ։ Պարոն Ռուբինյան, գլխավոր քաղաքական բանավեճը դա չէ։ Գլխավոր բանավեճը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը, այսքան զրկանքներից, պատերազմներից, զիջումներից ու կորուստներից հետո, պետք է շարունակի այն ուղին, որով, Ալիևի պահանջով, անում է ամեն ինչ, և կոնկրետ այս դրվագով փոխում է Սահմանադրությունը։ Սա է գլխավոր քաղաքական բանավեճը։

Դուք գնում եք մեր ժողովրդին և ասում, որ այո՛, սա էլ պիտի անենք, որովհետև սա է ձեր պատկերացրած խաղաղության ճանապարհը, որը, ասում եք, բերել եք։

Մենք գնում ենք մեր ժողովրդին և պարզ բան ենք ասում։

Ես հիմա այս ամբիոնից ուզում եմ դիմել ժողովրդին, հանրությանը, որովհետև ճիշտ է՝ որոշողը, ի վերջո, դուք եք, և իսկապես դուք պիտի որոշեք։

Սիրելի՛ հայ ժողովուրդ, դու պիտի որոշես՝ ի վերջո նորմա՞լ է, որ այսքան զրկանքներից հետո կրկին անցնես ստորացման ճանապարհով, թե՞ ոչ։

Դու պիտի որոշես՝ արդյո՞ք նորմալ է, որ Իլհամ Ալիևը, իր ձեռքում ունենալով մի թուղթ, որտեղ գրված է, որ այդ թուղթն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանադրությունները, միևնույն է, պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր Սահմանադրությունը, որովհետև այնտեղ ձևակերպում կա, որը հարևան պետության բռնապետին դուր չի գալիս։ Չի գալիս, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել...