Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնում 2018-ին Կարեն Կարապետյանի՝ բանտում իրեն այցից

12 Նոյեմբերի, 2025

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականին երկու անգամ առաջարկել է հետաձգել իր հրաժարականը։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երբ ինքը 2018 թվականին գտնվում էր Քրեակատարողական հիմնարկում, այն ժամանակ դեռ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ենթատեքստերով ասել է, որ իրենք կարող են մեզ ազատել՝ պայմանով, որ հեղափոխության հարցը կհանվի օրակարգից, իսկ ինքը՝ Կարապետյանը, պատրաստակամություն է հայտնել վերցնել իշխանությունը։ «Ես ասացի, որ դա ընդունելի չի իմ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա», — նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, երբ Կարապետյանը վերադարձել է, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկել է դա անել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ «Ես ասել եմ դա անընդունելի է», — հավելել է նա։

Փաշինյանը նշել է, որ որոշ ժամանակ անց Կարապետյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն արդեն պատրաստ է եղել հրաժարական տալ հունիսին։ «Ես ասել եմ, որ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը կամ մյուս օրը։ Որից հետ ինքը գնացել է, եկել է և ասել է, որ դա ընդունելի տարբերակ է», — ընդգծել է նա։

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...