ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»

16 Նոյեմբերի, 2026

Ազգային անվտանգության ծառայութունը 3 ամիս գաղտնալսել է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ի՞նչ է արել դատավորը, որ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում:

Մասիս Մելքոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատությանը» այսօր փոխանցեց, որ ԱԱԾ -ն կաշառք վերցնելու կասկածանքով է գաղտնալսել դատավորին, սակայն ըստ փաստաբանի, այդպես էլ որևէ փաստական հանգամանք չեն հայտնաբերել: Թե ինչ գործով է հնարավոր ընտարակաշառքի կասկած եղել, փաստաբանը նշեց, թե «անորոշ է»:

«Կոնկրետ իրենք մտել են կաշառքի պատրվակով, սակայն իրենք էլ վերջում Գլխավոր դատախազին ներկայացրել են, որ կաշառքի փաստը չի ապացուցվել: Այսինքն՝ այն ծավալով, ինչով իրենք ներկայացրել են, որ իրենք ունեն տեղեկություն և ակնկալել են գաղտնալսում, և որը թույլատրվել է դատարանի կողմից, դա իրենք հստակ ներկայացրել են, որ չի ապացուցվել օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Այլ կերպ ասած դա իրականությանը չի էլ համապատասխանել, այսպես ասած պատրվակ է եղել»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե ինչու է ԱԱԾ-ին պատրվակ անհարաժեշտ եղել գաղտնալսելու դատավորին, փաստաբանն ասաց, թե հարցը պետք է ԱԱԾ -ին ուղղել :

Կաշառք վերցնելու փաստը թեև ըստ փաստաբանի չի հաստատվել , սակայն ԱԱԾ -ն հենց այդ գաղտնալսումների ընթացքում, ենթադրաբար, պարզել է, որ
մեկ այլ դատավոր Գևորգ Պողոսյանը խնդրանքով դիմել է դատավոր Մասիս Մելքոնյանին՝ վերջինիս վարությում քննվող մի գործով փոխել մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը և նրան թույլ տալ բացակայել երկրից:

Փաստաբան Գեորգի Մելիքյանը հաստատեց՝ քրեական գործը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին։

«Ամբողջ գործը հիմնված է ապօրինի գաղտնալսումների վրա, որոնք պետք է ճանաչվեն անթույլատրելի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Մասիս Մելքոնյանին որոշել են «պատժել» այն բանի համար, որ նա պարբերաբար կալանքից ազատել է «Չաղ Ռուստամ » մականունով Ռուստամ Ստեփանյանին,ապա փաստաբանն ասաց, թե դատավորի դեմ հարուցված քրեական գործը դրա հետ կապ չունի:

Գուցե ԱԱԾ -ն գաղտնալսումները սկսել է այն բանից հետո, երբ դատավոր Մելքոնյանը ի հեճուկս Գլխավոր Դատախազության պարաբերաբար բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումները և կալանքից ազատել քրեական հեղինակություն համարվող անձին :
Փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, թե ինքը նման տվյալ չունի :

Քաղաքական գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ : Գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Մելքոնյանի նկատմամաբ դատարանը կայացրել է բացակայելու արգելքի որշում:

ԲԴԽ համաձայնությամբ կասեցվել է Մասիս Մելքոնյանի լիազորությունները, մինչև քրեական վարույթի ավարտը : Փաստաբանը մեղադրանքն ապօրինի է որակում և պնդում է, որ Մելքոնյնանն արդարացվելու է :

Դատավոր Գևորգ Պողոսյանը ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ, նրա նկատմամբ ևս կայացվել է բացակայելու արգելքի որշում:

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը։ Նրա...

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը վերջին անգամ երկարացվել է ևս 6 ամսով. վերջնաժամկետը 2027թ․ հուլիսի 1-ն է: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով...

Այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց ձեռքերը արյունոտ են, և իրենց խղճին մարդու մահ կա․ Խուդոյան

«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների մասին եմ ուզում խոսել և շատ կարևոր մի բան ասել․ այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Եթե ներքևից սկսենք, դրանք քրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետև՝...

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել...

Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի 

«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական լավ բովանդակային քննարկում էր եղել։ Ես, գոնե, փաստարկված ներկայացրել էի, որ այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է։ Ինչ-որ իմաստով նաև ուրախ եմ, որ...