Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որի ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման Գլխավոր ասամբլեայի նիստում։
«Առճակատման նոր գլոբալ հարթակ են դարձել ընտրական գործընթացները։ Մենք հենց նոր էլ քննարկում էինք այս հարցը։ Դրա ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, ինչը դեռևս որոշ ժամանակ առաջ ինքնին զարմանալի կթվար։ Խոսքը Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների մասին է։ Վերջերս նաև Բրազիլիայի։ Կուլիսների հետևում գործող խամաճիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս», — ասել է նա։





