Ներկած էշի սինդրոմը․ «Կարճ ասած»

1 Մայիսի, 2026

Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Իշխանական վերնախավն էլի իրեն տվել էր անիմաստ ուղերձներին։ Նախապես մտադիր էի շնորհավորել օրը և անցնել այլ թեմայի, բայց երկու ուղերձ ստիպեցին ևս մեկ անգամ կենտրոնանալ խաբված քաղաքացու օրվան։ Փաշինյանն ուղերձում ասում է, թե իր օրոք շուրջ 280 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Ուղղակի թիվ էր, կարող էր ասել՝ 2 միլիոն։ Ո՞նց կարող է 3 մլն բնակչություն ունեցող երկրում 300 հազար աշխատատեղ ստեղծվել, բայց նույն ժամանակ գործազրկությունը դոփել տեղում։ Այսօր նախարար աշխատողներից մեկը 2023թ. հունվարին գրում էր, թե գործազրկությունը պատմական նվազագույնի վրա է՝ 11,6%։ 2025 թվականի վերջին ասում են՝ գործազրկությունը նվազել է ու կազմել 14 տոկոս։ Դե գլուխ հանեք։ Բայց նախարարը մեկ ուրիշ սուտ էլ է ասում․ գործազրկության պատմական մինիմումը ոչ թե 11,6 տոկոսն է, այլ՝ 7,1 տոկոսը, որն արձանագրվել է 2007թ․՝ երկրորդ նախագահի օրոք։ Այսօր 14 տոկոս է, պաշտոնապես, ինչը ԵԱՏՄ երկրներում ամենա՛ատն էթ։ Միայն հիշենք, թե քանի հազար ՓՄՁ փակվեց սրանց հարկային տեռորի արդյունքում՝ ամիսներով բողոքի ցույց անելուց հետո արդյունքի չհասնելով։

Մարդամեկը նաև ասում է, թե ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Այդ մարդը գիտե՞ք երբ պետք է ծայրահեղ աղքատությունը վերացրած լիներ։ Խոստացել էր 2023թ․ ծայրահեղ աղքատ մարդ չի լինի՝ սրանից 3 տարի առաջ։ 2026 թիվն է, ու հլը խոստանում է։ Գիտե՞ք նույն խոստման համաձայն աղքատությունը որքան պետք է լիներ դեռ 2023-ին․ 15 տոկոս։ Էլ չեմ ասում, որ մեր երկրում աղքատների մեջ մեծ տոկոս են կազմում աշխատող աղքատները։

Մեկ այլ ՔՊ-ական՝ Ալենը ուղերձ է հղում, թե՝ մեր օրոք աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, աշխատողներն ավելի պաշտպանված են, քան մինչև 2018-ն էր։ Տեսնես՝ բացի ՔՊ-ական բարձրաստիճաններից, ո՞ւմ աշխատանքն է գնահատված․ նախարարը որ ստանում է 9 մլն դրամ պարգևավճար, նրա աշխատողը՝ 30 հազար դրամ, արժանավայել գնահատակա՞ն է։

Եկեք հասկանանք, թե ո՛ր աշխատողն է պաշտպանված։ Քանի՞ հազար մարդ է այս տարիների ընթացքում հեռացվել աշխատանքից՝ զուտ հակաիշխանական հայացքներ ունենալու համար, ընդդիմադիր որևէ գրառում լայքելու համար, ցույցի մասնակցելու համար, ընդդիմադիրի ազգական լինելու համար կամ թեկուզ նրա համար, որ նրա տեղը նշանակեն ՔՊ-ականի։ Երկու օր առաջ կարդացինք, որ Արարատ գյուղի դպրոցի ուսուցչի են աշխատանքից ազատել՝ գործից հետո ընդդիմադիր կուսակցության նախընտրական շտաբ մտնելու համար։ Նույն Արարատի մարզում մեկ այլ դպրոցի տնօրենի էլ աշխատանքից ազատել էին կոկորդիլոսագետի օգտին ձայն չբերելու համար։ Արմավիրի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար։ Սրանք ասում են, իբր աշխատողներն այսօր ավելի պաշտպանված են, քան առաջ։ Ընդամենը օրեր առաջ այդ «ավելի պաշտպանվածներից» մեկը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, աշխատանքից ազատվեց ԱՄՆ փոխնախագահին գիրք նվիրելու համար։ Նիկոլն ասաց՝ ես եմ հրահանգել։ Կարդացինք՝ քննիչին ազատել են աշխատանքից, որովհետև, ուշադրությո՛ւն, ուղարկել էին եկեղեցում կալանավորված 18-ամյա դպրոցականի տուն խուզարկության ու հիմքեր չի գտել, որ լուրջ մեղադրանք առաջադրեին«հեղաշրջման պլան» չէր գտել։

Մամուլը գրեց՝ Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են գործից հետո ընդդիմության քարոզարշավին մասնակցելու համար։ Իսկ Ավինյանի քարոզարշավին բոլոր դպրոցներից ուսուցիչ-տնօրենների են ցուցակներով տանում։ ԵՊՀ դասախոսին աշխատանքից ազատել են, որովհետև ՔՊ-ական պատգամավորը լսել է դասից ձայնագրված հատված ու վիրավորվել «վիրավորանք» և «զրպարտություն» տերմինների տարբերությունները բացատրելիս իշխանությանը քննադատելու համար։ Դասախոսը դատարանով է վերականգնել աշխատանքը։ ՀՀ պատվավոր հյուպատոսին պաշտոնից ազատում են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին աշխատանքից ազատում են, որովհետև ասել է՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։

ՀԷՑ-ի բազմաթիվ մասնաճյուղերի տնօրենների ազատում են աշխատանքից ու նշանակում ՔՊ-ականների։ Ընդհանրապես, 5 տասնյակ աշխատողներ դատի են տալիս Ռոմանոսի որոշումները և վերականգնվում աշխատանքի։ Քա՜նի դասախոս ազատվեց ԵՊՀ-ից, Բրյուսովից, Կառավարման ակադեմիայից և այլ բուհերից ընդդիմադիր հայացքների պատճառով։ Կարդում եմ՝ արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են աշխատանքից Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Սրանք խոսում են աշխատողի պաշտպանված լինելուց։ Երկու օրվա մեջ 4 դատավոր աշխատանքից ազատվեց, մամուլը գրեց՝ ներքին չաթում Փաշինյանին քննադատելու համար։ Քննչական կոմիտեի աշխատակցին աշխատանքից ազատում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող նյութը լայքելու համար։ Փոխնախարարի են սրանք աշխատանքից հանում, որովհետև իր ներկայությամբ մի կին քննադատում է Նիկոլին, ու նա չի պատասխանում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին Նիկոլը գործից հանում է ընդդիմադիր լինելու համար, դատը շահում է, Նիկոլը ստիպված է լինում նորից նշանակել, բայց էլի ազատում է աշխատանքից․ ու հիմա տնային կալանքի տակ է։

Մարդամեկն էր, չէ՞, ասում՝ «ե՛ս եմ որոշում՝ ով երբ հրաժարական տա», ու SMS-ներով պարտադրում էր հեռանալ։ Երևի Ալենը կասի նրանք էլ են պաշտպանված, քանի որ ի տարբերություն Իգոր Սարգսյանի, կալանավորված չեն, միայն ազատվել են աշխատանքից։ Էլ չեմ ասում, թե քանի հազար հոգի իր աշխատանքի իրավունքը ստիպված եղավ դատարանով վերականգնել։ Մամուլը գրեց, որ վերջին 3 տարում 9 նախարարություն միասին աշխատողներին վճարել են 1 մլն դոլարից ավելի հարկադիր պարապուրդի գումար։ Պետական պյուջեից։ Ամենաշատը իրավունքները խախտել էին Սոցապ և Արդարադատության նախարարությունները, որոնք պետք է ամենաշատը պաշտպանեին այդ իրավունքները։

ՔՊ-ն այլ Հայաստան էր խոստացել, հիշո՞ւմ եք։

Կարճ ասած՝ հաղորդումն ամփոփեմ այսօր համացանցում տարածված զավեշտալի, բայց խորհրդանշական դեպքով։ Սկզբից ասացին, թե զեբրը փախել է գազանանոցից, հետո պարզվեց՝ զեբր չէր, այլ իրեն զեբրի տեղ դրած, լավ ներկված էշ։

Ոչնչի ընդունակ մի խմբակ 2018 թվականին իրեն դզեց-փչեց, հագավ ժողովրդավարության, սիրո, հանդուրժողականության և արդարության շորերը ու մտավ իշխանություն։ Իր տգիտություն-ապաշնորհությունը քողարկեց գրավիչ խոստումներով։ Մարդիկ հիացան, թե՝ էս թազա արարածները մեզ լավ տեղ կտանեն։ Տարիների ընթացքում արյան, պատերազմների, ճգնաժամերի անձրևները մաքրեցին սրանց վրայի այդ կեղծ ներկը։ Ի՞նչ մնաց տակը․ համառ, ապաշնորհ, բայց բարձր․․․ գոռացող խմբակը։ Սրանց քարոզած խաղաղությունը լավ ներկված պատերազմն է, սրանց խոստացած գործարանները, բարեկեցությունը, ապահով կյանքը լավ ներկված չքավորությունն է, սրանց խոստացած Եվրամիությունը լավ քողարկված Թուրքիան է։ Ժողովուրդն արդեն տեսել է, թե ինչ է թաքնված լավ ներկված ՔՊ-ական իշխանության տակ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...