ՆԱՏՕ-ն քննարկում է կանխարգելիչ գործողություններ իրականացնել Ռուսաստանի նկատմամբ. ՆԱՏՕ-ի ռազմшկան կոմիտեի ղեկավար

1 Դեկտեմբերի, 2025

Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բախվում է մի շարք իրավական մարտահրավերների, Financial Times-ին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք։ Կիբերոլորտում մենք ավելի ռեակտիվ ենք։ Ավելի ագրեսիվ կամ կանխարգելիչ գործելը, քան արձագանքելը, այն է, ինչ մենք քննարկում ենք», — նշել է Դրագոնեն։

Նա հավելել է, որ դաշինքը կարող է կանխարգելիչ հարվածները դիտարկել որպես պաշտպանական գործողություններ։

Սակայն, ինչպես նշել է Դրագոնը, սա դուրս է գալիս ՆԱՏՕ-ի մտածելակերպից կամ վարքագծից։ Նա բացատրել է, որ դժվարությունները վերաբերում են իրավական շրջանակներին, իրավասության հարցերին և այն հարցին, թե ով է իրականում իրականացնելու նման գործողություններ։

Ավելի վաղ Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն, վախեցնելով իր բնակչությանը Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով, սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ խոշոր պատերազմի։

Նմանատիպ նյութեր

Զոհասեղանին մեր հայրենիքի ապագան է․ Գերասիմ Վարդանյան 

  «Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ թե՛ այստեղ ներկաներին, թե՛ բացականերին՝ մեր կողքին կանգնելու և մեր գաղափարները սատարելու համար։ Մեր ասած գաղափարները մեր անձնականը չեն, մեր տնից չենք բերել, ոչ էլ ինչ-որ անձնական բան...

Փաշինյանը ոչ թե Լուկաշենկոյի հետ է խռով, այլ՝ Բելառուսի

Փաշինյանը ոչ թե Լուկաշենկոյի հետ է խռով, այլ՝ Բելառուսի

https://www.youtube.com/shorts/szE5zPpcwbg Օրերս՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքմենբաշի քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը։ Տեսանյութ տարածվեց, թե ինչպես են փաթաթվում-ողջագուրվում Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ...

Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի. իրականության հետ կապ չունեցող թեզերն ուղղակի ծիծաղելի են. Քրիստինե Վարդանյան

Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի. իրականության հետ կապ չունեցող թեզերն ուղղակի ծիծաղելի են. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ընդդիմություն. «Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով, 80 մլն պետք է խնայեիք COP17-ի վրա» Իշխանություն. «Դուք ուզում եք Հայաստանը Կալուգա դառնա, դուք խնդիր ունեք Հայաստանի...

Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել

Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել

ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 7-ի հրամանագրով  Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու...