Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

6 Հոկտեմբերի, 2026

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ Աֆղանստանի տարածք հնարավոր վերադարձի վերաբերյալ Արևմուտքում հնչող հայտարարությունները համարում ենք բացարձակապես անընդունելի։ Հավանաբար, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում», — նշել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակը «Աֆղանստանի հողում Արևմուտքի ներկայացուցիչների 20-ամյա անպատասխանատու ներկայության արդյունքն է»։

Նմանատիպ նյութեր

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը...

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։ «Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...