Մեկ օրվա մեջ երկրորդ վարկը․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր պարտքի տակ

10 Հուլիսի, 2025

«Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության և  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր, որի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել Ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000  եվրո,  որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Ծրագրի Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ  է նախատեսվում Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 10-ի նիստում։

Նույն նիստում կայացվեց վարկ վերցնելու մեկ այլ որոշում ևս։

Նմանատիպ նյութեր

Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավո՛ր տոնդ, Էրեբունի-Երևան։ Բազմադարյա մեր քաղաքն այսօր տոնում է իր ծննդյան օրը՝ դարերի խորքից եկող պատմությամբ, անկրկնելի գեղեցկությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ։ Երևանը մեր հիշողությունն...

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո, 14-15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի...

Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան

Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնшսպшն է եղել «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային...

Կրկին զոհ ՊՆ-ում

Կրկին զոհ ՊՆ-ում

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան

Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։ Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը...