Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական վերլուծությունը:

Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։




Ընդհանուր ծախսերի աճը կազմելու է 12,25%։ Կապիտալ ծախսերի աճը կազմելու է ընդամենը 8,14%։



* — Պարտադիր բժշկական ապահովության համակարգի ներդրմամբ պայմանավորված ամենամեծ աճն ունեցել է առողջապահության նախարարությունը։ Սակայն բյուջեում ներառված թիվը խաբուսիկ է։ Ապահովագրական ծախսերի էական մասը՝ մոտ 80 մլրդ դրամ, պարտադիր վճարումներն են: Եթե այդ գումարը հանենք, առողջապահության բյուջեի աճը կկազմի մոտ 25%: Այսպիսով, ամենամեծ աճն ունի ներքին գործերի նախարարությունը՝ 40%: ՊՆ բյուջեի աճը կազմել է 9%:
** — Կարծում եմ պարտքի սպասարկման գումարը նվազել է փոխարժեքի հաշվին։ Դրամն արժևորվել է, դրամով արտահայտված դոլարային ծախսերը՝ նվազել։

2025 դեկտեմբերի 17-ին Պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն կատարեցին ու պետական պարտքի սահմանումից հանեցին կենտրոնական բանկի պարտքը։ Սրանով առնվազն 2 տոկոսային կետով պետական պարտքը նվազեց։ Մենք դեմ ենք եղել այս փոփոխությանը։ Պետությունն իր ամբողջ գույքով կենտրոնական բանկի երաշխավորն է և չի կարող թույլ տալ որ ԿԲ-ն սնանկանա։ Արհեստական բարելավում էր։ Փոփոխությունից հետո ճիշտ կլինի կառավարության պարտքի վրա կենտրոնանալ, չնայած չեմ բացառում, որ ԿԲ միջոցով կառավարությունը պարտք վերցնի։
2027թ. համախառն ֆինանսական կարիքը կազմել է 1,135.0 մլրդ դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ պարտքային գործիքներով.
•Գանձապետական պարտատոմսեր – 719.0 մլրդ դրամ,
•Բյուջետային աջակցության վարկեր – 289.3 մլրդ դրամ,
•Ծրագրային վարկեր – 126.6 մլրդ դրամ:
Գանձապետական պարտատոմսերի հետագծելիությանը հետևել հնարավոր չէ։ Փաստորեն, 1 մլրդ դրամը գնալու է ընդհանուր ծախսերի վրա։
Բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը պարտքային գործիքների հաշվին կիրականացվի 563.3 մլրդ դրամի չափով, որից 275.0 մլրդ դրամը պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին, 288.3 մլրդ դրամը՝ արտաքին աղբյուրների հաշվին:
Թեպետ որպես արտարժութային ռիսկ է դիտարկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 6.0 տոկոս արժեզրկումը, բյուջեի Ուղերձի կառավարության պարտքի վերլուծության բաժնում, որպես կանխատեսումային սցենար, նշված է 10 տոկոս արժեզրկում, ինչը պետական բյուջեի ծախսը կավելացնի լրացուցիչ 11.6 մլրդդրամով։
Ընդհանուր մտահոգություններ
Թեպետ Բյուջեի ուղերձում գործընկեր երկրներում զարգացումների վերաբերյալ բավականին ծավալուն վերլուծություն կա, սակայն որևէ վերլուծություն կամ նույնիսկ ակնարկ չկա, թե ինչ ազդեցություն կունենա ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի փոփոխությունը։ Ըստ ԵԱՏՄ հրապարակած վերլուծության, Հայաստանի տնտեսական անկումը կարող է կազմել մոտ 15%։
Ապրանքների վերարտահանման և արտահանման (բացառությամբ հանքա-հումքային արտադրանքի) նվազման ֆոնին 2026 թ․ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների՝ հիմնականում զբոսաշրջության արտահանմամբ (օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան)։ Նրանց էական մասը գալիս է Ռուսաստանից։ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի մեջ հաշվի առնված չեն Ռուսաստանում բնակվող, բայց Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացիները, ովքեր Հայաստանի սահմանը հատում են հայկական անձնագրերով։ Այսինքն՝ «ռուսաստանյան» տուրիզմի ազդեցությունը շատ ավելի մեծ է։ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի նվազման պայմաններում «ռուսաստանյան» տուրիզմի նվազումը խիստ էական հարված կհասցնի ՀՀ տնտեսությանը։
Գազի գնի թանկացման հետևանքները դժվար է գնահատել ձեռքի տակ չունենալով ամբողջ վիճակագրությունը, բայց ակնհայտ է, որ ազդեցությունը լինելու է հսկայական։ Հավանաբար այս տրամաբանությամբ է, որ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսը բարձրացրել է։
2026 հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ-ից զուտ ներհոսքը կազմել է 3.383 մլրդ ԱՄՆ դոլար, որից շուրջ 1.2 մլրդ դոլարը երկրից դուրս է եկել։ ՌԴ-ից արտարժույթի հոսքի նվազումն էապես կազդի ՀՀ դրամի փոխարժեքի վրա։

* — դեպի այլ երկրներ արտահոսքը գերազանցել է ներհոսքը, ինչի արդյունքում ընդհանուր զուտ ներհոսքը փոքր է ՌԴ-ից զուտ ներհոսքից։ Այսինքն՝ գումարը Ռուսաստանից եկել է և հոսել է երրորդ երկրներ։
Հայաստանի Հանրապետությունում բյուջետավորումն իրականացվում է ծրագրային բյուջեի տրամաբանությամբ․ գումար հատկացվում է որոշակի արդյունք ապահովելու համար։ 2027 թ․ բյուջեի նախագիծն ամբողջովի աղճատել է ծրագրային բյուջեի գաղափարը։ Օրինակ՝ PISA հարցմամբ բացահայտված խայտառակ պատկերն ապացուցում է, որ հանրակրթական համակարգը ճգնաժամի մեջ է և թիրախային ծրագրերն են անհրաժեշտ աշակերտների ֆունկցիոնալ գրագիտությունը բարձրացնելու համար։ Կրթական համակարգի արդյունավետության գնահատման արդյունքային ցուցանիշներ պետք է մշակվեն։ Սակայն, բյուջեի նախագծում դրանք առկա չեն։







