«Ըստ էության, նաև այն հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ, թույլ է տալիս եզրահանգել, որ այս բյուջեն դասական իմաստով մեր հասարակության բարեկեցության բյուջեն չէ, այլ ավելի շատ հերթական պետական բյուջեն է։
Այս հարցին և դրա մանրամասներին կանդրադառնամ ելույթով, բայց հարցադրումս հետևյալն է։ Վստահ եմ՝ այդ թվին տիրապետում եք, ամենօրյա ռեժիմով առնչվում եք դրան, բայց ճիշտ կլինի, որ այդ թիվը դուք հնչեցնեք, ոչ թե ես, իսկ արձագանքի ընթացքում արդեն քննարկենք։
Դուք խոսեցիք նաև պետական պարտքի պորտֆելի մասին։ Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է կազմում 2027 թվականի համար պետական պարտքի տոկոսավճարների՝ տոկոսների սպասարկման համար նախատեսված գումարը՝ առանց մայր գումարի»,- այս հարցն է ուղղել ֆինանսների նախարարին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






