20 08 2021

Պատերազմող երկիր Հայաստանում ծառայության ժամկետ են կրճատում. Փաշինյանի օգտին քվեարկելու գինը. «Ժողովուրդ»

Պատերազմող երկիր Հայաստանում ծառայության ժամկետ են կրճատում. Փաշինյանի օգտին քվեարկելու գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


Երեկ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:

Այս հայտարարությունը ՀՀ կառավարությունը անում է այն ժամանակ, երբ Սյունիքի N զորամասի դիրքերից մեկում՝ դոմիկում, հայտնաբերվեցին 3 ժամկետային զինծառայողների՝ 2002 թվականի ծնվածներ Մուրադ Մուրադյանի, Լեւոն Հարությունյանի եւ Գոռ Սահակյանի դիերը:

Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիմա դառնանք կառավարության առաջարկին, որն, իհարկե, առաջին հայացքից լավ փոփոխություն է:

Բայց ինչո՞ւ հենց այս դեպքից հետո կառավարությունը հիշեց, որ պիտի հայտարարի պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին: Թերեւս հասկանալի է, որ սահմանի ողբերգական դեպքից հետո հասարակության ընդվզումը մեղմելու համար է դա արվել, որպեսզի զինվորների ծնողները չմեղադրեն վարչապետին՝ թե սա էր արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան:

Սակայն նկատենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններից առաջ արդեն զինվորների շրջանում լուրեր էին տարածել, որ գնան, 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնեն, ընտրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ծառայության ժամկետը կրճատվի, ինչը Սոթք համայնքում ընտրության մասնակից բոլոր զինվորները անում էին մեկ մարդու պես:

Իհարկե, դժվար է ասել՝ ժամկետների փոփոխությունը կազդի արդեն ծառայող զինվորների վրա, թե ոչ, բայց փաստ է՝ կառավարությունը մեծ հաշվով վճարում է զինվորներին ամիսներ առաջ խոսք տված 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնելու գինը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ