09 11 2018

Ապագա ԱԺ-ն նման չի լինելու նախորդին․ «Հրապարակ»

Ապագա ԱԺ-ն նման չի լինելու նախորդին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին՝ 105 պատգամավոր, այլ շատ ավելի մեծաքանակ է լինելու։

Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ ֆիքսված չէ պատգամավորների քանակը, այն «լողացող» է։ Եթե, օրինակ, «ՔՊ»-ն ստանա 90 տոկոս ձայն, ապա ԱԺ անցած մյուս ուժերի տոկոսները պետք է բարձրացնեն այնքան, որ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում դառնա 30 տոկոս։

Հարցը կանոնակարգվում է ԸՕ 96-րդ հոդվածի 2-րդ կետով․ «Եթե որեւէ կուսակցություն․․․ ստացել է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի ԱԺ մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ