«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրը ոչ թե ընդդիմությունը և նույնիսկ ժողովուրդն են, այլ երկրի վիճակն ու երկրի շուրջ սպասվող ծանր հեռանկարները: Արձագանքելով ստեղծված վիճակին ու Նիկոլ Փաշինյանի՝ անընդհատ «պատեպատ խփվելու» փորձերին՝ նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունն ինձ հիշեցնում է «սպամ»: Հիմա իր ելույթները, հարցազրույցները սպամային էֆեկտ ունեն: Ուղիղ եթերների դիտելիությունը նվազել է տասնյակ անգամներով: Իր գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետն ու հավելում, որ ռեյտինգներն էլ են ցույց տալիս, որ երկրում կուտակվել է հսկայական նեգատիվ էներգիա, և նման իրավիճակում հասարակությունն, իբր պասիվություն դրսևորելով, առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում «դժգոհության քվե» կտա իշխանությանը:
Ըստ Հակոբյանի, սա շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը. «Երկրի ներսում ինքը բավականին թույլ վիճակում է: Եվ հիմա ամեն օր ինչոր շոուներով է զբաղված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը