ՔՊ-ում անհանգիստ են, խառնվել են իրար․ «Կարճ ասած»

4 Մարտի, 2026

 

Խորհրդարանական ընտրություններին մնացել է 100 օրից պակաս ժամանակ, ու տեսնում ենք, որ ամենամեծ անհանգստությունը, որքան էլ տարօրինակ է, հենց իշխանության մոտ է։ Նրանք, որ հենց կազմակերպում են ընտրությունները, որոնք ունեն պետական վարչական ռեսուրս, որոնք պետական ընտրակաշառք են բաժանում և մյուս մասնակիցների համեմատ՝ խիստ շահեկան դիրքերում են՝ տիրապետերով պետական լծակներին, միևնույն է՝ խիստ անհանգիստ են։ Դա ուղղակի չռում է իրենց ելույթներից, գործողություններից։ Դա բնական է ու շատ հասկանալի։ Գործ ունենք մեր երկրում տարիներ շարունակ, իսկ վերջին 5 տարին՝ մշտապես աղետ բերող խմբակի հետ, որը չի կարող մաքրել իր վրայից այդ աղետների խարանը։ Դեռ նման ախտահանիչ չի արտադրվել աշխարհում, որ մաքրի։

ԱԺ նախագահի աթոռը մաշեցնողը մեծ չգիտեմ որտեղից եկած վստահությամբ ասում է, թե իրենք ավելի շատ ձայն են տանելու, քան նախորդ խորհրդարանական ընտրություներում ու սկսել է իր կողմից տոկոսներ բաժանել ընդդիմադիրներին՝ ով ձայն ունի, ով ձայն չունի, ով որ տեղում է, բայց իրենք բոլորից առաջ են։ Դե այո, ընտրություններ են, բնականաբար՝ յուրաքանչյուրը պետք է հայտարարի, որ ինքը հաղթելու է։ Սակայն այլ բան է, երբ դա հայտարարում է գործիչ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն ինքն անձամբ ունի տոկոսներ, լրիվ այլ բան է, երբ դա հայտարարում է մեկը, որը հանրությանը հայտնի է թքող գործունեությամբ։ Մի թիմի անդամ, որտեղ չգիտես, թե որ մեկն ավելի բացասական վարկանիշ ունի։

Ուզում է գրազ գալ, որ ավելի շատ ձայներ են հավաքելու, քան 2021-ին։ Հիմա հարց իրեն՝ բա որ վստահ եք, թե դուք շռնդալից հաղթելու եք, էնքան ձայն եք տանելու, որ ընդդիմությանը քվե չմնա, բա էլ ինչի՞ եք էդքան լարված։ Այդ տղան անձամբ, ինչի՞ է էդքան լարված, ինչո՞ւ է անընդհատ ԱԺ-ում լրագրողների բոլորը ման գալիս, որ իրենից հարցազրույց վերցնեն։

Բա որ էդքան վստահ եք ձեր հաղթանակում, ինչի՞ եք քարոզարշավ անում փետրվարից, երբ քարոզարշավը մեկնարկում է մայիսին։ Բա ինչի՞ եք 8 մլն դոլար պարգևավճար ստանում, բայց ժողովրդին ցույց տալիս հակահիգիենիկ վիճակով պեռաշկի ուտելը։ Բա որ հաղթել եք, ինչի՞ եք օրը 5 հատ կուկուռուզ ուտում էկրանին, հա՛մ առնելն եք ցույց տալիս, համ ուտելը, քիչ ա մնում պետքարան գնալն էլ ցույց տաք։ Մեկդ նախընտրական բաժանվում եք, մեկդ պասակվում եք ու սաղ՝ շոուներով։ Բա որ հաղթում եք, ուրեմն հանգիստ, մի նյարդայնացեք, դա ձեզ վնաս է։ Բայց դուք էլ գիտեք, որ ոչ մի լավ գործով չեք փայլել, բացառապես աղետ եք բերել ու հիմա փորձում եք մոռացության տալ զանազան տեխնոլոգիաներով, ինչ արել ենք՝ ջրվեց, հիմա արդեն մենք ձեզ ներկայանում ենք նոր կերպարով։ Չի լինում էդպես։

Մինչ էս վերջերս ամեն օր տեսանյութեր, լուսանկարներ էին տարածում աշխարհի հանգստավայրերում իրենց անհոգ զբոսաշրջությունից, լուր է տարածվում, որ հարցում են ամերիկացիներն արել ու պարզվել է, որ Նիկոլի ու ՔՊ-ի վարկանիշն էնքան ցածր է, հակավարկանիշը՝ բարձր, որ ստիպված դզել-փչել են հարցման արդյունքները, որ անցողիկ ցույց տան, ու մեկ էլ էդ համաշխարհային զբոսաշրջիկներին արդեն տեսնում ես Հոկտեմբերյանի ճամփին կուկուռուզ կրծելիս։ Բա որ հաղթել եք՝ շարունակեք Նիդերլանդներից ու Անգլիայից ֆոտոներ գցելը ձեր էջերին, ի՞նչ եք էջերը զարդարել պեռաշկիներով։ Էդ կուկուռուզ-շոուն, որ Ալենի ու Պապիկյան Սուրենի հետ ուտում է, արդեն մի անգամ կերած կուկուռուզ է, մի անգամ Աննայի հետ արդեն կերել-փիարվել են․ էլ դա աչոկ չի բերում։

Անունը դրել են ներկուսակցական քարոզարշավ, մարզերով ման են գալիս, մարդկանց տներն են մտնում, խանութներն են մտնում, դռնից վռնդում են, լուսամուտով է մտնումն, Լուսամուտից հանում են՝ երդիկներով է մտնում։ Վախեցած եք, չէ՞, ուրեմն։

Սաղ ՔՊ-ն տառապում է Քոչարյանացավով։ Էն մեկը երազում է, որ չմտնի խորհրդարան, էն մի քանիսը ԱԺ ամբիոնից առավոտից իրիկուն երկրորդ նախագահի անունն են տալիս, էն մեկը վափշե ասում է կյանքի նպատակը ընտրություններում Քոչարյանին հաղթելն է։ 2000 թվականին հեռացվել է վարչապետի պաշտոնից ու 26 տարի անց դեռ ուշքի չի գալիս։ Էդքան մի լարվեք, խղճացեք ձեզ։ Հասկանում եմ, որ լարվածությունը վախից է ու ճիշտ եք անում, որ վախենում եք։ Որովհետև Քոչարյանը հենց գա՝ հաստատ պատասխան եք տալու մեր երկրի գլխին ձեր բերած սաղ աղետների համար։

Հաղթողներիս տեսեք․ սաղ օրը ասում են՝ մենք հաղթում ենք, բայց աղաղակում են, թե՝ հասեք, փրկեք, հեսա «Գյումրի 2» են անելու։ Բա ինչի՞ եք վախենում։ Բա եթե հաղթել եք, ինչո՞ւ եք բռնաճնշումների գնում, ինչո՞ւ եք քրեական գործերի ու կալանքների տակ պահում քաղաքական հակառակորդներին․ բա դա հաղթողի կեցվածք է՞։ Ձեր ո՛չ խոսքն ա հաղթողի, ո՛չ գործողությունները։

Բա որ հաղթել եք, բա էդ ի՞նչ նախընտրական կաշառքներ են․ 600 հազար թոշակառուից 600 հազարին էլ հարցնեք՝ ձեր տան թոշակառուներից սկսած, թե թոշակը ինչու բարձրացրեցին, կպատասխանեն՝ որովհետև դեմը ընտրություններ են։ Բա ինչի՞ 2025-ին չէիք բարձրացնում, կամ 2024-ին, 2023-ին, 2022-ին։ Բա ինչի՞ եք հիմա բարձրացնում, տարեցների մասին եք մտածո՞ւմ, 5 հազար ջահել կյանք զոհաբերածը տարեցների մասին է մտածո՞ւմ։ Բա եթե էդքան վստահ եք, իբր հաղթելու եք, բա ինչի՞ եք թոշակը բարձրացնում, էն էլ ընտրություններից երկու ամիս առաջ․ էն Նիկոլը, որ ասում է՝ աղքատը աղքատ ա՝ իր պրոբլեմն ա, կառավարությունն ի՞նչ անի, այ ինքը թոշակ է բարձրացնում, որ աղքատ տարեցի համար լավ լինի՞։

Սրանք տեսան, որ թոշակը բարձրացնելու խոստում են տվել, բայց դա իրենց չի բերում դիվիդենտ, մարդիկ շարունակում են քննադատել, որ իրենք ստանում են 8 մլն դոլար պարգևավճար, թոշակը բարձրացնում են 25 դոլարով, մարդիկ դժգոհում են, որ 8 տարի իշխանության են, թոշակին համարյա ձեռք չեն տվել ու սկսում է արդարանալ՝ դե թոշակը չէի բարձրացնում, որովհետև թոշակառուները ծխում են։ Այ քեզ բան, համատարած ծխում ե՞ն մեր բոլոր տատի-պապիները։ Հա, կան մարդիկ, որ ծխում են, մի մասն էլ՝ ձեր նման ղեկավար ունենալու դարդից։

Ընտրվելու մասին ՔՊ-ի այսօրվա ելույթները, վստահ եմ, մնալու են զուտ երազանքներ․ ինչու եմ այսպես մտածում․ իրենք շարունակում են ժողովրդին տեսնել կուկուռուզով ու կարկանդակով խաբնվողի մակարդակի մեջ․ ու այդտեղ մեծ սխալ են անում։ Իրենց 2021 թվականին ընտրածների մեծ մասը հիմա իրենց հայհոյում է շատ բացահայտ։ Որովհետև մարդկանց աչքերը բացեցին ամեն մեկին անհատական տված ու չկատարած խոստումները, էսքան բացահայտված ստերը, էսքան աղետները, էսքան հանցագործությունը, լպիրշությունը, աշխարհի չափ կոռուպցիան։

Կարճ ասած՝ մտածում եք 2021-ից շա՞տ ձայն եք հավաքելու, ուրեմն մի լարվեք․ գալու է, չէ՞ հունիսի 7-ը․ ժամանակը չի կանգնում։ Մնաց 3 ամիս։ Հանգիստ նստեք տեղներդ ու սպասեք․ բայց առաջարկում եմ՝ ամեն դեպքում ճամպրուկներ պատվիրեք․ ռոլիկով, որ վազելուց չխանգարի։ Մեջն էլ սառնարանով, որ կուկուռուզ ու պեռաշկի դնեք։

Մի բան էլ առաջարկեմ․ Նիկոլը ամբողջ ՔՊ թիմի միակ ձայն բհերողն է, չէ՞։ Եթե էդքան վստահ եք ձեզ վրա, առաջակում եմ պարզ բան։ Նիկոլը թող հրաժարական տա ու գնա իր ծննդավայր Իջևանում քաղաքապետի թեկնածու առաջադրվի․ եթե, կրկնում եմ, էդքան վստահ եք։ Ու փորձի մաքուր ընտրությամբ ընտրվել։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...