ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր․ «Կարճ ասած»

16 Ապրիլի, 2026

Երկու օր է՝ խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականը։ Սա ավելի շատ, իհարկե, չկատարողական է, բայց ինչպես որ սրանց պարագայում հաճախ է լինում, տապալումներով հպարտ են ու դա իրենց համար փայլուն հաղթանակ է։ Ծրագիրը տապալվել է նախաբանից սկսած․ ոչ թե ինչ-որ բան չեն հասցրել, այլ առաջին տողից ձախողելով գնացել են։

Հենց նախաբանում գրված է՝ «Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը շարունակում են մնալ առաջնային»։ Իրականում նքնիշխանությունը և  տարածքային ամբողջականությունը խախտված են, Ղարաբաղը տվել են։ Դա է՞ր արդարացի լուծումը ըստ Նիկոլի։ Եթե ինչ արել եք Արցախի հետ՝ արդարացի էր, այդ դեպքում ո՞ր պետության ու ժողովրդի անունից եք հանդես գալիս․ որովհետև Ղարաբաղի հարցը արդարացի է լուծված միայն թուրքերի տեսանկյունից։ Ինքնիշխանության մասին խոստում գրելուց հետո թշնամին օկուպացրել է մեր տարածքները՝ Սև լճից մինչև Ջերմուկ ու Ներքին Հանդ։

Հաջորդիվ գրել են՝ «Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատում»: Տեսնես ում բառապաշարից է բացակայում հարգանքը, ո՞ւմ խոսքն է լեցուն ատելությամբ, նվաստացնող խոսքով։ Այդ մարդը Հայաստանում ատելության սիմվոլն է դարձել․ խոսքը և՛ իր բառապաշարի մասին է, և՛ նրա նկատմամբ հանրային տրամադրությունների։

Գրել են. «Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակը կզբաղվի մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով»: 5 տարի առաջ են սա գրել, հիմա եկել է հաշիվ տալու պահը․ ՀՀ պետական սահմանին սահմանապահ զորքե՞ր են․ 2022 թվականից ի վեր սահմանապահ զորքերի ծավալ չի ավելացել մեր երկրում, բացի Կիրանցից։ Այսինքն՝ տապալել են։

Ծրագրում գրել են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի մասին, ՀԱՊԿ-ում ակտիվ ներգրավման մասին։ Այսօր Հայաստանը ոչ միայն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այլև անընդհատ հայտարարում է այնտեղից դուրս գալու մասին։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի՞ց ինչ է մնացել, արդեն ուղիղ առճակատման են գնում՝ եչրկրում անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլ առումներով խխոստանալով անխուսափելի քաոս։ Ամեն օր հայկական բիզնեսը սպասում է, թե երբ են սկսելու իրենց արգելափակել։

Ժողովուրդ ջան, կառավարության ծրագիրը տապալել են նախաբանից սկսած։ Ապաշրջափակում են խոստացել․ ի՞նչ, բերել ե՞ն․ հայ-ադրբեջանական սահմանը փակ չէ՞։ Հայ-թուրքական սահմանը փակ չէ՞։ Այսինքն՝ կատարողականը՝ զրո։ Դե, ասում է՝ TRIPP-ը կբացվի, գործընթացն արագանում է։ Էլի հեքիաթ է։ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը թաղեց այդ «Թրամփի ուղի»։ Դա օրակարգից թռել է դուրս։  Բայց իրենց ծրագրում ապաշրջափակման մասին մի աբսուրդ էլ կա․ գրել են՝ «Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»: Պատկերացնում ե՞ք։ Մեր բոլոր կենսական շահերը զիջել են, Արցախը հանձնել են, բայց ապաշրջափակումն էլ չկա։ Կամ էդ TRIPP-ով ո՞ւմ կենսական շահերն են զիջվում, չլինի՞ Բաքվի կամ ԱՄՆ-ի։ Իհարկե՝ մեր։

Ժողովուրդ ջան, սա ինձնից չեմ հորինում, գրել են իրենց ծևրագրի հենց սկզբում։ Գրել են Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման մասին։ Դա ինքնիրեն էր լինելո՞ւ։ Չկա օր, որ հայտնի չդառնա Արցախում հուշարձանի քանդման մասին։ Արցախում կար 5000 հուշարձան, մի հազարի քանդման մասին արդեն գրել ենք։ Սրանցից որևէ խոսք, բողոք լսել ե՞ք։

Ծրագրում գրեդլ են՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Մինսկի խմբի ակտիվացում խոստացողը Մինսկի խմբի լուծարման դիմում է ներկայացրել։ Հա՛մ թաղեցին ինքնորոշման իրավունքը, հա՛մ Մինսկի խումբը։ Ու երես էլ ունեն՝ գալիս են ԱԺ ամբիոնից փիլիսոփայում։ Ու սրանց մասին՝ ոչ մի խոսք։

Մի քանի օր առաջ ի՞նչ էր ասում դա Մոսկվայում՝ մենք ճանաչեցինք Արցախը Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց։ Ի՞նչ են գրել կառավարության ծրագրում․ գրել են՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»: Արցախի անվտանգության երաշխավորը չի եղել Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է եղել ՀԱՊԿ-ը․ երբեք չի եղել։ Դուք գրել եք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը ու թիկունքից խփել եք։ Գրել են՝ «Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար»: Ի՞նչն է դարձել խոչընդոտ ՌԴ խաղաղապահների անխոչընդոտ, անխափան գործունեության, գիտեք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը՝ իր Պրահայի թղթով։

Էս սաղ թողել են մի կողմ, խորհրդարանի ամբիոնի խոսում են ասֆալտի մասին, մի լյուկի կափարիչ են փոխում՝ համ կառավարությւոնում են հայտարարում, հա՛մ խորհրդարանում, հա՛մ էլ գովազդ են դնում քաղաքի ստոլբաներին։

Կառավարության ծրագրի մյուս էջերին չեմ անդրադառնում, էս բոլորը դեռ նախաբանից ու առաջին մասից էր, որը կատարելը, ի դեպ, ամենահեշտն էր։

Կարճ ասած՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը այսօր, արդեն, քրեական գործի հատոր է, որտեղ ամրագրված են այն բոլոր կետերը, որոնցով այս իշխանությունը խաբել է ժողովրդին։ Կա մեկ դրույթ, որը այս իշխանությունն իրագործել է անխափան՝ պետության հետևողական քանդումը։ Բայց սա էլ ծրագրում չէին գրել։ Այս փաստաթուղթը պետք է լիներ պետության զարգացման ուղենիշ, բայց դարձել է քաղաքական խաբեության և տոտալ տապալման ապացույց։ Սա համազգային աղետի ծրագիր է։ Բայց քանի որ այս «չկատարողականի» հեղինակներն անպատիժ են և շարունակում են հպարտանալ իրենց ձախողումներով, մեր երկրում 100 տոկոսով իրագործվող միակ կետը մնալու է հայրենիքի անվերջանալի հանձնումը։ ՔՊ-ն ունի ևս մեկ համազգային աղետի ծրագիր, եթե ընտրվի։

Ի դեպ, ես այս ծրագրից խոսելիս մի քանի անգամ ասացի՝ ՀՀ կառավարության ծրագիր։ Կարծում եմ՝ սխալ թույլ տվեցի․ այս կառավարությունը ի՞նչ գործ ունի Հայաստանի Հանրապետության հետ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան

Սևանա լիճը շարունակում է ուրախացնել իր դրական դինամիկայով։  Այս մասին գրել է Լեւոն Ազիզյանը. «Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։ Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանը

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի...

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանը ունենք, անելու ենք շատ հեշտ․ Սամվել Կարապետյան

  «Քոչարյանը իր դաշինքի ընդդիմության առաջնորդն է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն, երբ որոշենք մտնել Ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։ Հիմա որոշում չկա, կան հետագա...

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Դոհա, որտեղ նախատեսված են հանդիպումներ միջնորդների հետ

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Դոհա, որտեղ նախատեսված են հանդիպումներ միջնորդների հետ

Հաստատվել են լուրերը, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները գտնվում են Կատարում։ Ըստ Al Jazeera-ի, Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները գտնվում են մայրաքաղաք Դոհայում,...

Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 5-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այս փուլում ուսումնասիրվում են կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Գաղտնի փաստաթղթերի...