Կա Հայաստանի պետության գոյության սպառնալիք. Գարիկ Քեռյան

23 Հունիսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ըստ մամուլում եղած հրապարակումների Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթը Ադրբեջանի նախաձեռնած հինգ բանաձևերի հետ մեկտեղ «Ստամբուլի հռչակագիրն» է և
«Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը:

Կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները», ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումը այդ հարցում երկխոսություն սկսելուց։ Հայաստանը որակվում է որպես ագրեսոր և մշակութային հուշարձանների ոչնչացնող, դատապարտում է Խոջալուի «ցեղասպանությունը» և ՀՀ-ին ուղղված կոչեր ու քննադատություններ և այլն: Կասկած չկա, որ այս բանաձևերի ընդունումը թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնությունների արդյունք են, այսպիսի բանաձևեր Իսլամական համագործակցության կազմակերպությունը երբեք չի ընդունել:

Ադրբեջանցիների վերադարձը և «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի օգտագործումը այլևս կասկած չի հարուցում, որ կա Հայաստանի պետության գոյության սպառնալիք: Արևմտամետ «ժողովրդավարական, ինքնիշխան, անկախասեր» և հակառուս ուժերը ՀՀ-ում ստանում են իրենց աշխատանքի պտուղները»:

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...